Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հարկային Հաշվառման Բաժնի Ղեկավար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Atenk
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 09 հոկտեմբերի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Աթենք ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու Հարկային հաշվառման բաժնի ղեկավարի՝ ղեկավարման զարգացած հմտություններով և ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրությունների գերազանց իմացությամբ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել հարկային, աշխատանքային և հարակից օրենսդրության պահանջների ապահովում;
- Իրականացնել հաշվապահական հաշվառման վարում, հարկային, վիճակագրական և այլ պարտադիր վճարների հաշվետվությունների կազմում ու ներկայացում;
- Գնահատել և կանխարգելել հարկային ռիսկերը;
- Կոորդինացնել հաշվապահության թիմի աշխատանքները:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տնտեսագիտական/ հաշվապահական կրթություն;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- MS Excel-ի (բանաձևեր, ֆունկցիաներ) փորձառություն;
- ՀԾ-Ձեռնարկություն ծրագրի բազային գիտելիքներ; օլապ բանաձևերով աշխատանքի իմացությունը խրախուսելի է;
- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն;
- Ղեկավարման զարգացած հմտություններ և վերլուծական մտքի առկայություն;
- Հետաքրքրվածություն, ազնվություն, արագ ընկալելու ունակություն, լավատեսություն;
- Գրավոր հայերեն լեզվի գրագիտություն; գրավոր ռուսերեն կամ անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
- Մասնագիտական որակավորումների առկայությունը ցանկալի է:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական **@*****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հարկային հաշվառման բաժնի ղեկավար»): Կարող եք նաև լրացնել օնլայն դիմում-հայտ հետևյալ հղումով՝ www.tinyurl.com/atenk-jobform:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Աթենք» ՍՊԸ հիմնադրվել է 1993 թ.: Ներկայումս «Աթենքը» շուկայում ներկայացնում է ավելի քան 150 ապրանքատեսակ: