Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հասարակայնության Հետ Կապերի Բաժնի Պատասխանատու
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Հայբուսակ Համալսարան
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 09 ապրիլի, 2023

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք (երկուշաբթի-ուրբաթ, 10։00-17։00)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Երևանի «Հայբուսակ» համալսարանը փնտրում է ռազմավարական պլանավորման հմտություններ ունեցող հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուի:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Պլանավորել և իրականացնել բաժնի բնականոն աշխատանքը;
- Ամրապնդել կապերը ԶԼՄ-ների, ռադիո և հեռուստաընկերությունների հետ՝ հանրության լայն շրջանակներում համալսարանի մասին տեղեկատվությունը տարածելու նպատակով;
- Ընդլայնել հասարակայնության հետ հետադարձ կապը;
- Ներքին և արտաքին շահակիցներին իրազեկել համալսարանի գործունեության մասին;
- Մասնկացել համալսարանի զարգացմանը ուղղված քննարկումներին, կլոր սեղաններին, վերապատրաստումներին, պետական, մասնավոր և միջբուհական միջոցառումներին, ցուցահանդեսներին;
- Համալսարանի վեբ-կայքում տեղեկատվություն տեղադրել/ թարմացնել:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն; ռուսերենի լավ իմացություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Կազմակերպչական հմտություններ;
- Գովազդային գործիքների տիրապետում (Google Ads, Facebook, Instagram);
- Թիմային աշխատանքի ունակություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել ********.**.**********@*****.*** և *******@********.** էլեկտրոնային հասցեներին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Միջազգային կապերի պատասխանատու»)։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Երևանի «Հայբուսակ» համալսարանը հիմնադրել է 1991թ. Ակադեմիկոս Լևոն Հարությունյանը երեք ֆակուլտետներով՝ բժշկական, տնտեսագիտական և սննդի տեխնոլոգիայի: 1997-ին բացվել է հումանիտար ֆակուլտետը, 2000-ին համալսարանին է միացել Լազարյանի անվան արևելագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը, 2006-ին՝ Լ.Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանը, 2009-ին՝ Ռոսլին դիզայնի ինս­տի­տուտը, 2011-ին՝ Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանը (Գյումրի), 2013-ին՝ Էկոլոգիայի և տնտեսագիտության ինստիտուտը:
1995 թվականից համալսարանում հիմնական ուսումնական գործընթացն իրականացվում է Երևանի Աբելյան 6 հասցեի սեփական մասնաշենքում, որում ապահովված են ժամա­նակակից կրթությանն անհրաժեշտ բոլոր պայմանները: 1996-ից մասնաշենքում գործում է համալսարանի բազային պոլիկլինիկա, 2006-ից՝ ժամանակակից կահավորված մարզադահլիճը, իսկ 2019-ից՝ սիմուլյացիոն կենտրոն:
1997-2020 ընթացքում համալսարանը մասնակցել է տասնյակ միջազգային կրթական ցուցահանդեսների (Մոսկվա, Հալեպ, Դամասկոս, Բեյրութ, Թբիլիսի, Կիև, Երևան…) և արժանացել կրթության որակի տարբեր մրցանակների:
Ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով 2006-ին համալսարանը ձեռք է բերել Երևանում երկրորդ մասնաշենքը (հասցեն՝ Գրիբո­յեդով 15):
Համալսարանի ուսանողությունը ակտիվ մասնակցել և մասնակցում է հանրապե­տության մշակութային, սպորտային և հասարակական կյանքին, արձանագրելով լուրջ ձեռքբերումներ այդ ոլորտներում:
1997-ից համայսարանի կազմում գործում է քոլեջը, որն ապահովում է միջին մասնա­գիտական կրթություն, իսկ 2005-ից՝ ավագ դպրոցը:
Ներկայումս «Հայբուսակ» համալսարանը պետության կողմից հավատարմագրված ամենամեծ մասնավոր բարձրագույն և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է, որը որակյալ կադրեր է պատրաստում՝ բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության մասնագիտություններով:
2001-ից Համալսարանի բոլոր կրթական ծրագրերը հավատարմագրված են պետության կողմից, շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ: