Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ CARD AgroCredit UCO
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 05 Մայիսի 2024

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն փնտրում է փորձառու հաշվապահ, ով կիրականացնի բանկային հաշիվներով մուտքերի հաշվապահական ձևակերպումներ, վարկային պարտավորությունների մարումներ։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- ՀԾ համակարգի շահագործման իմացություն;
- Բանկային հաշիվներով մուտքերի հաշվապահական ձևակերպումներ, վարկային պարտավորությունների մարումներ;
- Վարկերի տրամադրումների հաշվապահական ձևակերպումներ;
- Վարկային պայմանագրերի գրաֆիկների փոփոխում;
- Ներգրավված միջոցների ձևակերպում;
- Օրական հաշվետվությունների կազմում և ներկայացում;
- Միջազգային կազմակերպություններից ներգրավված միջոցների վերաբերյալ փոխադարձ հաշվարկների՝ վարկային պարտավորությունների մարումների ստուգում, հաշվետվության կազմում և միջոցների փոխանցում: Նշված վարկային պարտավորությունների մարում;
- Վարձակալական գումարների փոխանցումներ և ձևակերպումներ;
- Պետական տուրքերի, այլ նոտարական վճարների կատարում՝ հաշվապահական ձևակերպումների կատարում;
- Առցանց վճարումների խնդրահարույց վարկային պարտավորությունների մարումներ;
- Մատուցված ծառայությունների և ապրաքների հաշիվների ստորագրում, փոխանցումներ և դեբիտորական պարտքերի հաշվապահական ձևակերպումների կատարում;
- էլեկտրոնային հաշիվների ստորագրում, յուրաքանչյուր ամսվա լիզինգների գծով հարկային հաշիվների դուրս գրում և ԱԱՀ–ի պարտավորությունների հաշվապահական ձևակերպումների կատարում;
- Պետական տուրքերի վերաձևակերպումներ ըստ վարկառուների;
- Դատական որոշումների հիման վրա վարկային և/կամ դեբիտորական պարտքերի վերաձևակեպումներ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն (ցանկալի է ֆինանսական, հաշվապահական կամ տնտեսագիտական ոլորտում);
- Աշխատանքային փորձը ֆինանսական ոլորտի կազմակերպություններում ցանկալի է;
- Հաղորդակցության և կազմակերպչական հմտություններ;
- Թիմում աշխատելու պատրաստակամություն;
- Բարձր պատասխանատվության զգացում;
- Բազմատեսակ հանձնարարությունների միաժամանակ իրականացման ունակություն;
- Համակարգչային ծրագրերից օգտվելու իմացություն (MS Office, ՀԾ, E-Invoice):

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Պայմանական`կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում` տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

CARD AgroCredit Universal Credit Organization CJSC was founded in June 2008. The mission of CARD AgroCredit is to support the sustainable agricultural development of Armenia through provision of financial services. To learn more about the Company, please visit: http://agrocredit.am/.