Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Ակվատուս/ Aquatus
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 20 փետրվարի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք (երկուշաբթի - ուրբաթ` 10:00-19:00, շաբաթ՝ 10:00-17:00)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Ակվատուս ընկերությունը փնտրում է թեկնածու հաշվապահի թափուր հաստիքի համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմել հաշվապահական սկզբնական փաստաթղթեր;
- Կատարել հաշվապահական ձևակերպումներ՝ սկզբնական փաստաթղթերի հիման վրա;
- Լրացնել դրամարկղի գրքերը;
- Դուրս գրել, ձևակերպել հաշիվ ապրանքագրերը;
- Ապահովել պահեստի շարժը և վերահսկել անհրաժեշտ պահեստային մնացորդները;
- Իրականացնել հաշվապահությանն առնչվող փաստաթղթերի վարում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ;
- Հաշվապահական հաշվառման բազային գիտելիքներ;
- Համակարգչային ծրագրերից օգտվելու գիտելիքներ (MS Office);
- ՀԾ հաշվապահական ծրագրերի իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել աշխատանքի համար առցանց careercenter.am կայքի միջոցով կամ ուղարկել ինքնակենսագրություն (CV) ****@*******.** էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Ակվատուս ընկերությունը հիմնադրվել է 15 տարի առաջ: Ակվատուսը պատրաստում և ներմուծում է Հայաստանյան շուկա շոգեբաղնիքներ և լողավազաններ: Ընկերությունն իրականացրել է բազմաթիվ նախագծեր, այդ թվում «Գոլդս Ջիմ» ֆիտնես կենտրոնի լողավազանի շինարարությունը: Լրացուցիչ տեղեկության համար, հետևեք հղմանը՝ http://aquatus.am/en/ :