Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ BD Retail Group
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 09 հուլիսի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

ԲԴ Ռիթեյլ Գրուպը փնտրում է թեկնածու Հաշվապահի թափուր հաստիքի համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել տվյալների մուտքագրում 1C ծրագիր;
- Ապահովել պահեստի շարժը և վերահսկել անհրաժեշտ պահեստային մնացորդները;
- Հաշվառել բանկային գործարքները;
- Իրականացնել կադրայի գործ՝ կազմել հրամաններ և պայմանագրեր;
- Իրականացնել հաշվապահական այլ գործառույթներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Կազմակերպչական հմտություններ;
- Գաղտնիություն պահպանելու ունակություն;
- Ուշադրություն մանրուքներին և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն;
- Գրավոր և միջանձնային հաղորդակցման գերազանց ունակություն;
- Բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու ունակություն;
- Սահմանված վերջնաժամկետներում արդյունավետ գործելու ունակություն;
- 1C 8 և Microsoft Office ծրագրերի գերազանց իմացություն;
- Փոփոխությունների հանդեպ ճկունություն և բարդ իրավիճակներ կառավարելու ունակություն;
- Գերազանց միջանձնային հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք, ովքեր ունեն համապատասխան որակավորում, կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV/ Resume) **@*******.** էլ. փոստին՝ վերնագիր (subject) դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»)։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«ԲԴ Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1993 թվականին: Ընկերությունը ներկայացնում է եվրոպական հագուստի բրենդեր: ԲԴ Ռիթեյլ Գրուպը ներկայումս Երևան քաղաքում ունի 22 գործող խանութ: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրոմ ենք հետևել հղմանը http://bdgroup.am/: