Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Softconstruct
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 28 դեկտեմբերի, 2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

ՍոֆթԿոնստրակտ ընկերությունը փնտրում է հմուտ Հաշվապահի, ով կվարի հաշվապահական հաշվառում, կկազմի հաշվետվություններ՝ կիրառելով համակարգչային ծրագրեր։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վարել հաշվապահական հաշվառում ՀՀ օրենսդրությանը և ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներին, պահանջներին համապատասխան;
- Համակարգչային ծրագրով վարել հաշվապահական հաշվառում;
- Պատրաստել վճարման հանձնարարագրեր;
- Վարել հաշիվները (ինչպես ծրագրային, այնպես էլ փաստաթղթային ձևով) և կազմել հաշվետվություններ միջոցների օգտագործման վերաբերյալ;
- Պահպանել հաշվապահական փաստաթղթավորման համակարգը;
- Վարել ընկերությանը պատկանող հիմնական միջոցների և նյութական արժեքների հաշվառում;
- Ուղղորդել հիմնական միջոցների և նյութական արժեքների գույքագրման և դուրսգրման հանձնաժողովների աշխատանքներին;
- Իր իրավասությունների շրջանակներում իրականացնել այլ համապատասխան գործողություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, որպես հաշվապահ;
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն;
- Համակարգչային հմտությունների տիրապետում, ՀԾ ծրագրի գերազանց իմացություն;
- Պատասխանատու, կարգապահ թեկնածու; թիմում աշխատելու ունակություն, սեղմ ժամկետներում աշխատանքը ավարտելու հմտություններ;
- Անգլերեն լեզվի և ռուսերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել **@************.*** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

ՍոֆթԿոնստրակտ ՍՊԸ-ն հիմնադրվել է Բադալյան եղբայրների կողմից 2010 թվականին ՏՏ մի շարք ոլորտների համար: Ընկերությունը ստեղծել է այնպիսի բրենդեր, ինչպիսիք են FeedConstruct- ը և այլն: Անկախ ապրանքանիշ լինելով հանդերձ՝ դրանք բոլորը կազմում են ՍոֆթԿոնստրակտ մեծ ընտանիքը: Այս պահին ՍոֆթԿոնստրակտը ունի ավելի քան 2000 աշխատակից, 10+ ապրանքային նշաններ և մի շարք մասնաճյուղեր, որոնք գործում են ամբողջ աշխարհում: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ https://softconstruct.com//: