Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Softconstruct
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 05 փետրվարի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

ՍոֆթԿոնստրակտ ընկերությունը փնտրում է հմուտ հաշվապահ, որը կվարի հաշվապահական հաշվառում, կկազմի հաշվետվություններ՝ կիրառելով համակարգչային ծրագրեր։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վարել հաշվապահական հաշվառում ՀՀ օրենսդրությանը և ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներին և պահանջներին համապատասխան;
- Համակարգչային ծրագրով վարել հաշվապահական հաշվառում;
- Պատրաստել վճարման հանձնարարագրեր;
- Վարել հաշիվները (ինչպես ծրագրային, այնպես էլ փաստաթղթային ձևով) և կազմել հաշվետվություններ միջոցների օգտագործման վերաբերյալ;
- Պահպանել հաշվապահական փաստաթղթավորման համակարգը;
- Վարել ընկերությանը պատկանող հիմնական միջոցների և նյութական արժեքների հաշվառում;
- Ուղղորդել հիմնական միջոցների և նյութական արժեքների գույքագրման և դուրսգրման հանձնաժողովների աշխատանքներին;
- Իր իրավասությունների շրջանակներում իրականացնել այլ համապատասխան գործողություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ;
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն;
- Համակարգչային հմտություններ, ՀԾ ծրագրի գերազանց իմացություն;
- Պատասխանատվություն, կարգապահություն, թիմում աշխատելու ունակություն, սեղմ ժամկետներում աշխատանքը ավարտելու հմտություններ;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@************.*** էլ.հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

ՍոֆթԿոնստրակտ ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին Բադալյան եղբայրների կողմից: Ընկերությունն ունի ավելի քան 2000 աշխատակից, 10+ ապրանքային նշան և մի շարք մասնաճյուղեր, որոնք գործում են ամբողջ աշխարհում: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ www.softconstruct.com/: