Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Father and Son Yeremyans LLC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 18 մայիսի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու հաշվապահ՝ իր թիմին միանալու համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմել հարկային և կից օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ;
- Կատարել աշխատավարձի հաշվարկ;
- Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում;
- Դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր;
- Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները;
- Իրականացնել պետական մարմինների հետ աշխատանքը։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Առնվազն 3 տարվա հաշվապահական փորձ; համանման ոլորտի փորձը ցանկալի է;
- Հարկային օրենսդրության իմացություն, հաշվապահական ստանդարտների իմացություն;
- MS Office, Excel, E-invoicing, ՀԾ ծրագրերի իմացություն;
- Ուշադրություն, կենտրոնանալու ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Սթրեսակայունություն;
- Արագ և լարված ռիթմով աշխատելու ունակություն;
- Հաշվապահության բնագավառում ճանաչված որակավորման առկայությունը ցանկալի է։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը ***********@****************.*** էլ. փոստին` նամակի թեմա դաշտում նշելով «Հաշվապահ_YP»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Երեմյան Փրոջեքթսը ներկայացնում է «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք հետևել հղմանը՝ http://yeremyanproject.com/ :