Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ ADM Diamonds
Վայր՝ Աբովյան, Կոտայքի մարզ, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 05 հունիսի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Էյ Դի Էմ Դայմոնդս ընկերությունը փնտրում է թեկնածու Հաշվապահի թափուր հաստիքը համալրելու նպատակով։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել հաշվապահական փաստաթղթերի և փաստաթղթաշրջանառության ձևակերպում;
- Կատարել պահեստի մուտք/ ելք, արտադրության հաշվապահական ձևակերպում;
- Իրականացնել հիմնական միջոցների հաշվառում;
- Իրականացնել ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում, այդ թվում ԵՏՄ գործարքների մասով վիճակագրական հաշվետվությունների պատրաստում;
- Զբաղվել աշխատանքային պայմանագրերի, համաձայնագրերի, ներքին իրավական ակտերի և ընթացիկ փաստաթղթաշրջանառության իրականացմամբ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն;
- MS Excel, Word, ՀԾ-Հաշվապահ ծրագրերի գերազանց իմացություն;
- Նվազագույնը 1 տարվա հաշվապահական փորձ;
- Գործնական շփման և մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Վերլուծական միտք;
- Թիմում աշխատելու կարողություն;
- Բարեկիրթ անձնավորություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել *****@***********.** էլ․հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Էյ Դի Էմ Դայմոնդս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թ.-ին: Ընկերության մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք հետևել հղմանը http://www.admdiamonds.am/։