Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Արմենիա Թի-Վի
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 19 օգոստոսի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք (երկուշաբթի - ուրբաթ 10:00-19:00)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Արմենիա Թի-Վի ՓԲ ընկերությունը փնտրում է հաշվապահ ընթացիկ հաշվապահական հաշվառումը վարելու համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կատարել հաշվապահական ծախսերի և եկամուտների հաշվառում;
- Կատարել ապրանքանյութական արժեքների շարժի հաշվառում;
- Ձևակերպել և հաշվառել ներմուծման հետ կապված գործառնությունները;
- Իրականացնել բանկային հաշվի ամենօրյա վերահսկողություն և գործառնությունների ձևակերպում;
- Կատարել մատակարարների վճարումները;
- Կազմել և վերահսկել հաշվապահական սկզբնական հաշվառման փաստաթղթերը;
- Աջակցել հարկային հաշվետվությունների կազմմանը;
- Կազմել վիճակագրական հաշվետվություններ;
- կատարել ղեկավարի կողմից տրվող այլ աշխատանքային հանձնարարականներ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում;
- 1-3 տարվա աշխատանաքային փորձ հաշվապահության ոլորտում;
- Հարկային օրենսդրությանն առնչվող հարցերի իմացություն;
- ՀԾ հաշվապահական ծրագրին վարժ տիրապետում;
- MS Excel և MS Word ծրագրերի իմացություն;
- Բարձր պատասխանատվության զգացում;
- Հաղորդակցման հմտություններ։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հայտարարության պահանջները բավարարող հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունն (CV) ուղարկել ****.*********@*********.** էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 

Բոլոր հետաքրքրված անձինք

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Ընկերության մասին տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ www.armeniatv.am: