Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաշվապահ/ Կադրերի Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ ADM Diamonds
Վայր՝ Աբովյան, Կոտայքի մարզ, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 16 հոկտեմբերի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Էյ Դի Էմ» Դայմոնդս ընկերությունը փնտրում է թեկնածու հաշվապահ/ կադրերի մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում և փաստաթղթաշրջանառություն;
- Կատարել պահեստի մուտք/ ելք, արտադրության հաշվապահական ձևակերպում;
- Իրականացնել հիմնական միջոցների հաշվառում;
- Իրականացնել ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում, այդ թվում ԵՏՄ գործարքների մասով վիճակագրական հաշվետվությունների պատրաստում;
- Զբաղվել աշխատանքային պայմանագրերի, համաձայնագրերի և ընթացիկ փաստաթղթաշրջանառության ձևակերպմամբ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն;
- Աշխատանքային փորձը ցանկալի է;
- MS Excel, MS Word, ՀԾ հաշվապահական ծրագրերի գերազանց իմացություն;
- Գործնական շփման և մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Վերլուծական միտք;
- Թիմում աշխատելու կարողություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել *****@***********.** Էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ/ կադրերի մասնագետ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Էյ Դի Էմ Դայմոնդս» ՍՊԸ ստեղծվել է 2017 թվականին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք http://www.admdiamonds.am: