Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաշվապահ/ Կադրերի Տեսուչ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Մարմարի Աշխարհ
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 03 մարտի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Մարմարի Աշխարհ ՍՊ Ընկերությունը փնտրում է թեկնածու Հաշվապահ/ Կադրերի Տեսուչ թափուր աշխատատեղի համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմել հաշվապահական փաստաթղթերը և վարել փաստաթղթաշրջանառությունը;
- Իրականացնել նյութական արժեքների, ծառայությունների մուտքերի գրանցում;
- Կազմել վճարման հանձնարարագրեր, ձևակերպել բանկային գործարքներ;
- Կատարել աշխատավարձի հաշվարկ;
- Կատարել կադրային գործ՝ հրամանների, պայմանագրերի, տաբելների կազմում;
- Կատարել գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հանձարարություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն;
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ;
- ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն;
- ՀԾ հաշվապահական ծրագրի գերազանց իմացություն;
- MS Office-ի գերազանց իմացություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն;
- Արագ կողմնորոշվելու ունակություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել առցանց careercenter.am կայքի միջոցով կամ ուղարկել ինքնակենսագրական (CV) ****@******.** էլ. փոստին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ/ Կադրերի Տեսուչ»)

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Սկսած 150,000 ՀՀ դրամից (առանց հարկերի)՝ կախված գիտելիքներից, փորձից և հմտություններից:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Մարմարի Աշխարհ ՍՊ Ընկերությունը իրականացնում է շինանյութի մանրամեծածախ առևտուր: