Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաշվապահի Օգնական
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ SDA
Վայր՝ Երեւան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 24 մարտի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ն փնտրում է հաշվապահի օգնական ստորեւ նշված որակավորմամբ և կարողություններով։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վարել ֆինանսական գրանցման գրքերը (գրավոր և Էլեկտրոնային տարբերակներով);
- Կատարել ծրագրի խորհրդատուների և կապալառուների հաշիվ-ապրանքագրերի, հայտերի և պայմանագրի փոփոխման վերանայում ֆինանսական կառավարման տեսանկյունից;
- Ապահովել ղեկավարների, պարտատերերի, աուդիտորների և հաշվապահական հաշվետվություններից օգտվող այլ անձանց համադրելի և արժանահավատ հաշվապահական տեղեկատվությունը` հաշվառման համապատասխան ուղղությունների վերաբերյալ;
- Վերանայել և վերահսկել արտաքին/ ներքին հաշվեստուգումների (աուդիտ) հայտնաբերված սխալները՝ պահանջվող փոփոխությունների իրականացման և վերադասին ժամանակին ներկայացման համար:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն; մաթեմատիկական մտածողություն;
- Մասնագիտական հմտություններ՝ ՀԾ հաշվապահական ծրագրի, հաշվապահական հաշվառման իմացություն;
- Վերլուծական աշխատանքներ կատարելու ունակություն;
- Excel-ի կատարյալ իմացություն;
- Արագ սովորելու ունակություն;
- Խնդիրները հասկանալու ունակություն;
- Միաժամանակ մի քանի նախագծերի հետ աշխատելու ունակություն;
- Աշխատանքի պլավորման և վերահսկման կայուն հմտություններ;
- Պատշաճ հաղորդակցվելու ունակություն;
- Թիմային աշխատանքի հմտություն;
- Սթրեսային իրավիճակում աշխատելու ունակություն;
- Սեփական նախաձեռնություն ցուցաբերելու ունակություն;
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետարքրքված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը և ուղեկցող նամակը *********@*********.*** էլ. հասցեին մինչև վերջնաժամկետը՝ նամակի թեմա դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահի օգնական»): Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ https://sda.am/sda-4/: