Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաշվետար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Սապսան Թրեյդ/ Sapsan Trade
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 28 մայիսի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Սապսան Թրեյդ ընկերությունը փնտրում է Հաշվետար՝ 1С-Հաշվապահ ծրագրի պարտադիր իմացությամբ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կատարել արտադրանքի շարժի հաշվառում;
- Ապահովել կոմպլեկտավորման, մուտքի ու ելքի տվյալների ճշգրտությունը; ներքին գործածման համար կազմել համապատասխան հաշվետվություններ;
- Ապրանքների շտեմարանում մուտքագրել ու խմբագրել տվյալներ, ստանդարտացնել առկա տվյալները, ստեղծել ապրանքային խմբեր, պիտակավորել ըստ ապրանքային պարամետրերի;
- Օպտիմալացնել ապրանքի շարժի հաշվառման գործընթացը, իրացման տվյալների վերլուծության համակարգը;
- Կատարել ղեկավարի կողմից տրվող այլ աշխատանքային հանձնարարություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվետար; արտադրության ոլորտի ընկերությունում փորձը կդիտվի որպես առավելություն;
- 1С համակարգի գերազանց իմացություն, համակարգչային հմտություններ՝ MS Office (World, Excel), E-invoicing;
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն;
- Արագ ընկալելու և կողմնորոշվելու կարողություն, վերլուծական մտածողություն;
- Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) ****@***********.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվետար»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Սապսան Թրեյդ» ՍՊԸ հիմնադրվել է 2016 թ. գյուղատնտեսության զարգացման նորագույն մեթոդների ներդրումը ՀՀ-ում ապահովելու նպատակով։