Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաշվետար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ ԱՐԱՆ
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 24 դեկտեմբերի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Արան» ՍՊԸ, որը ներկայացնում է «Քրաուն Քեմիքալ» ընկերությունը Հայաստանում, փնտրում է բանիմաց և պատասխանատու հաշվետար:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- ՀԾ-հաշվապահություն, E-invoicing ծրագրերով աշխատելու ունակություն;
- Վաճառքների կառավարման հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվետար»), կամ զանգահարել +37494521622 հեռախոսահամարին:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Արան» ՍՊԸ, որը ներկայացնում է «Քրաուն Քեմիքալ» ընկերությաունը Հայաստանում: «Քրաուն Քեմիքալ» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և այսօր հանդիսանում է քիմիական արտադրության առաջատարներից մեկը Հայաստանում: Քրաուն Քեմիքալ ընկերության կողմից նորամուծությունների ներդրումը, որակը և մատչելի գինը հանդիսանում են նոր շուկաների և հաճախորդների ձեռքբերման գրավականը:
Յուրաքանչյուր տարի ընկերությունն ավելացնում է իր տեսականին: Այսօր արդեն այն ներառում է վեց տասնյակի հասնող ապրանքներ, շինանյութ` վերանորոգման ու հարդարման աշխատանքների համար նախատեսված լատեքսային, ջրաէմուլսիոն, էմալե ներկեր, բազմատեսակ լաքեր, դիսպերսիաներ, ջրամեկուսիչ նյութեր, բետոնի հավելանյութեր:Արտադրանքի որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար ընկերությունը 2001 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության կառավարության դիպլոմի:
Ընկերության կարևորագույն սկզբունքներն են` դինամիկ զարգացում, նոր աշխատատեղերի ստեղծում, աշխատանքային պայմանների մշտական բարելավում, մշտապես ավելացող տեսականի, բնակչության կարիքների բավարարում, կատարելագործվող դիզայն, որակի համապատասխանություն միջազգային չափանիշներին, թափանցիկ գործունեություն: