Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաշվետար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ ML Mining
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 10 Դեկտեմբերի, 2019

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

ՄԼ Մայնինգ ընկերությունը փնտրում է խոստումնալից, պատասխանատվության բարձր զգացումով Հաշվետարի:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Դուրս գրել հարկային հաշիվներ և մուտքագրել ՀԾ-Հաշվապահ ծրագրում;
- Իրականացնել պահեստի հաշվառում (ապրանքների մուտքագրում և ելքագրում);
- Կազմել և հանձնել վիճակագրական հաշվետվություններ;
- Կազմել և հանձնել ԵԱՏՄ հաշվետվություններ;
- Իրականացնել այլ հանձնարարություններ կապված պաշտոնի հետ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում;
- 2 տարվա աշխատանքային փորձ;
- Հարկային օրենսդրության և հաշվապահական իմացության բավարար մակարդակ;
- ՀԾ-Հաշվապահ ծրագրի իմացություն;
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office):

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական ********@****.** էլ․հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվետար»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

ՄԼ Մայնինգ ընկերությունը մատակարարում է շինարարական նյութեր և սարքավորումներ սկսած 2008 թվականից: Հետևեք հղումին կազմակերպության մասին լրացուցիչ տեղեկության համար՝ https://mlmining.am/: