Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաշվետար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ AWI Group
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 10 փետրվարի, 2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Էյ Դաբլյու Այ Գրուպ ընկերությունը փնտրում է Հաշվետար՝ ՀԾ-Հաշվապահ ծրագրի պարտադիր իմացությամբ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կատարել արտադրանքի շարժի հաշվառում (հումք - դետալների պահեստ -
պատրաստի արտադրանքի պահեստ - մանրածախ վաճառքի կետեր/ մեծածախ վաճառք);
- Ապահովել կոմպլեկտավորման, մուտքի ու ելքի տվյալների ճշգրտությունը; ներքին գործածման համար կազմել համապատասխան հաշվետվություններ;
- Ապրանքների շտեմարանում մուտքագրել ու խմբագրել տվյալներ, ստանդարտացնել առկա տվյալները, ստեղծել ապրանքային խմբեր, պիտակավորել ըստ ապրանքային պարամետրերի;
- Օպտիմալացնել արտադրանքի շարժի հաշվառման գործընթացը, իրացման
տվյալների վերլուծության համակարգը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվետար; արտադրության
ոլորտի ընկերությունում փորձը կդիտվի որպես առավելություն;
- ՀԾ համակարգի գերազանց իմացություն, համակարգչային հմտություններ;
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն;
- Արագ ընկալելու և կողմնորոշվելու կարողություն, վերլուծական մտածողություն;
- Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) ****@***.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվետար»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Էյ Դաբլյու Այ Գրուպ ՓԲԸ ներկայացնում է AWI ժամացույցները: Ընկերությունը հիմնադրվել է 2001-ին `ձեռնարկատեր և բարերար Հրաչ Կապրիելյանի կողմից: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ՝ https://awi.am/: