Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաճախորդների Ներգրավման Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Հայաստան Տեղեկատու
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 03 դեկտեմբերի, 2021
Հայտարարության Կոդ՝ YELL001

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Հայաստան Տեղեկատուն (yell.am) աշխատանքի է հրավիրում հաճախորդների ներգրավման մասնագետի՝ այցերի և զանգերի միջոցով տարբեր կազմակերպություններին ծառայությունների ներկայացման և ներգրավման համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել կազմակերպությունների ներգրավում տարբեր փաթեթներով;
- Կնքել պայմանագրեր;
- Ճշտել տվյալները;
- Կատարել կազմակերպության վաճառքի քանակը և որակը բարձրացնող այլ աշխատանքներ;
- Կազմել հաշվետվություններ ըստ ղեկավարի պահանջի:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն (բակալավր);
- Թիմում աշխատելու ունակություն;
- Ոչ կոնֆլիկտային բնավորություն;
- Սթրեսակայունություն;
- Դժվարություններից չհիասթափվելու կարողություն;
- Քաղաքի տարբեր մասերում օրական 1-2 հանդիպում անցկացնելու կարողություն;
- Նախաձեռնողականություն, ակտիվություն, նպատակասլացություն;
- Բարետես արտաքին (դրեսս կոդի պահպանմամբ);
- Միշտ նորը սովորելու ցանկություն և ձգտում:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) ***@****.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաճախորդների ներգրավման մասնագետ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 

Կարող են դիմել նաև մարքեթինգ, կառավարում, լրագրություն և այլ համանման ոլորտներում հեռակա սովորող ուսանողները:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Հայաստան Տեղեկատուն հիմնադրվել է 2009 թ․ և մոտ 12 տարի է՝ շուկայում զբաղեցնում է իր կայուն դիրքը՝ ապահովելով հազարավոր կազմակերպությունների առաջխաղացումը ինտերնետ հարթակում: Այն թվային մարքեթինգի ամենահզոր գործիքն է հայաստանյան շուկայում։ www.YELL.am կայքում գրանցված են մոտ 65,000 կազմակերպություններ, որոնք ունեն հնարավորություն տրամադրված գործիքների շնորհիվ ինքնուրույն կառավարելու սեփական էջը՝ ապահովելով SEO, այցելություններ, վաճառք և այլն։