Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հատուկ Սարքավորումների Ձեռքբերման Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Galoper
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 15 հուլիսի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Գալոպեր» ՍՊ ընկերությունը փնտրում է հատուկ սարքավորումների ձեռքբերման մասնագետ, ով կկարողանա պատասխանատու լինել շուկայի ուսումնասիրման, վերլուծության, ինչպես նաև գործընկերների հետ բանակցությունների իրականացման համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ուսումնասիրել պահանջվող տեխնիկայի արտաքին շուկան` իրականացնելով նոր գործընկերների որոնում;
-Համագործակցել ընկերության վաճառքի մենեջերների հետ;
- Իրականացնել շուկայական գների պարբերական ուսումնասիրություն և վերլուծություն, հարցումների կազմում և պատվերների ձևակերպում;
- Համեմատական վերլուծություն իրականացնել մատակարարների կողմից լավագույն գնային և ապրանքային առաջարկների;
- Վերահսկել և բանակցել մատակարարվող տեխնիկայի գների, ժամկետների և պայմանագրի այլ կետերի շուրջ;
- Պատրաստել ճանապարհատրանսպորտային փաստաթղթեր, կազմակերպել և վերահսկել բեռնափոխադրման գործընթացները;
- Մշակել պահանջվող ապրանքների տեխնիկական նկարագրերը, գնման պահանջներն ու առաջարկները` ներկայացնելով դրանք մատակարար ընկերություններին և հաճախորդներին;
- Պատրաստել և ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը պետական գնումների համար նախատեսված մրցույթներին;
- Կազմել և ներկայացնել ընթացիկ հաշվետվություններ;
- Համագործակցել ընկերության այլ բաժինների հետ;
- Կազմել գնառաջարկներ և ներկայացնել հաճախորդներին;
- Նպաստել Ընկերության ճանաչմանը` պահելով և զարգացնելով Ընկերության բարձր վարկանիշը;
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից առաջադրված այլ` պաշտոնով ենթադրվող հանձնարարականներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն; կրթությունը տեխնիկական կամ հարակից ոլորտում կդիտվի որպես առավելություն;
- Աշխատանքային փորձ տվյալ բնագավառում;
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ արդյունավետ ներկայացնելու/ ներկայանալու և վստահորեն ներազդելու գործնական հաղորդակցման շրջանակներում;
- Բանակցելու հմտություններ;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց տիրապետում;
- MS Office փաթեթի գերազանց տիրապետում;
- Վերլուծելու, արդյունավետ հաղորդկցվելու ու խնդրային իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություններ;
- Կարողություն աշխատել ճնշման և խիստ ժամային սահմանափակման ներքո:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Բոլոր հետաքրքրված և որակավորմամբ համապատասխան անձանց խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը ******@*********.** հասցեով` վերնագրում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Հատուկ Սարքավորումների Ձեռքբերման Մասնագետ»): Միայն պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Գալոպեր» ՍՊԸ-ն հանդիսանում է մեքենաների և հատուկ տեխնիկայի պաշտոնապես ներկրող կազմակերպություն ՀՀ-ում` հաստատելով իր դիրքը որպես առաջատար կազմակերպություն իր ոլորտում: «Գալոպեր» ՍՊԸ-ն ունի շուրջ 20 տարվա պատմություն, որին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` http://galoper.am/hy/about: