Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հավաքագրման Թիմում Աշխատանքային Պրակտիկայի Ծրագիր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Teach for Armenia
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Նոյեմբեր 2022 - հունիս 2023
Մեկնարկը՝ Շտապ
Դիմումների վերջնաժամկետ՝ 23 նոյեմբերի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Կես դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասին.
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ձևավորում է այնպիսի առաջնորդների շարժում, որոնք կվերափոխեն պատկերացումները ամբողջ երկրում երեխաներին գերազանց կրթությամբ ապահովելու մասին։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նպատակն է ձևավորել այնպիսի աշակերտներ, որոնք ունակ են իրենց խոսքն ասելու հարափոփոխ աշխարհի կերտման գործում՝ պահպանելով նվիրումը սեփական համայնքներին: Սրա համար պահանջվում է բոլոր մակարդակներում գործող առաջնորդների աջակցությունը՝ դպրոցական ուսուցիչներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս առաքելության իրագործման նպատակով «Դասավանդի′ր, Հայաստան»-ը Հայաստանից և հայկական սփյուռքից հավաքագրում է խոստումնալից առաջնորդների, որոնք 2-ամյա հանձնառությամբ պատրաստ են դասավանդել այնպիսի դպրոցներում, որտեղ անհրաժեշտ են նրանց գիտելիքներն ու հմտությունները: Երկարաժամկետ հեռանկարում կազմակերպությունը ձևավորում է փոփոխությունների առաջամարտիկների ցանց, որը ներառում է իր աշակերտներին, նրանց համայնքները, իր ծրագրի շրջանավարտներին, պետական պաշտոնատար անձանց, համայնքային գործընկերներին, աջակիցներին և «Կրթություն բոլորի համար» գլոբալ ցանցի անդամներին:

Պաշտոնում ստանձնած դերը.
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համար մեծ պատիվ է ներկայանալ որպես առաջնորդության զարգացման ջատագով կազմակերպություն։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը համոզված է, որ իր աշակերտների կյանքում համակարգային փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է ձևավորել առաջնորդության էկոհամակարգ։ Կազմակերպության նպատակն է գտնել տաղանդավոր անհատների և նրանց պատրաստել որպես կրթական հնարավորությունների հավասարության նվիրյալներ։ Աշխատանքային պրակտիկան այս նպատակի մի բաղադրիչն է։ Վճարվող պրակտիկան «Դասավանդի՛ր, Հայաստան»-ում բուհական ավարտական կուրսերի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար հնարավորություն է մասնակցելու իր գործունեությանը։ Պրակտիկանտները ներգրավվելու են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Հավաքագրման բաժնում։ Կազմակերպությանը անհրաժեշտ են պրակտիկանտներ ուսումնական տարբեր բնագավառներից։ Պրակտիկանտները վճարվում են ամսական 100,000 ՀՀ դրամի չափով (համախառն)։ Պրակտիկան մեկնարկում է նոյեմբերին և ավարտվում հունիսին։ Ծրագրի ավարտին պրակտիկանտներին առաջարկվում է միանալ մեր Առաջնորդության զարգացման ծրագրին։

Աշխատանքային թիմը.
Հավաքագրման բաժին ընդունվող պրակտիկանտները կգործեն որպես «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «ներկայացուցիչներ համալսարանական շրջանակներում»։ Նրանք աշխատանք կտանեն իրենց համապատասխան համալսարաններում և կաջակցեն Առաջնորդության զարգացման ծրագրի համար շնորհալի թեկնածուների հայթայթման գործում։

* Հավաքագրման բաժին կարող են դիմել նաև բակալավրիատի 2-րդ և 3-րդ, 4-րդ ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները։

Ձեր մասին.
«Դասավանդի′ր, Հայաստան»-ը կարող է լինել լավագույն տեղը հենց Ձեզ համար, եթե Դուք ևս կարևորում եք այնպիսի աշխատավայրի ձևավորումը, որն առաջնորդվում է արժեքներով և գործում է առաջնորդության կատարելագործման ուղղությամբ։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը պետք է բաղկացած լինի աշխատանքային մշակույթ ստեղծող անհատներից, որոնք օրինակ են հանդիսանում այնպիսի առաջնորդության, որ ջանում են կյանքի կոչել դասարաններում և կրթական ողջ համակարգում: Սա նշանակում է, որ անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է ձգտի մարմնավորել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Քոչարին», հավատարիմ մնալ ամենաբարձր չափանիշների, իսկ թերություններ թույլ տալիս ընդունել սեփական սխալները։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել համալսարաններում առաջադեմ ուսանողների հայթայթում և ոգեշնչում՝ միանալու «Դասավանդի′ր, Հայաստան»-ի շարժմանը;
- Աջակցել Հավաքագրման թիմի ուսանողական շրջանակներում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի բրենդի իրազեկման խթանմանը, ինչպես նաև համալսարանների ֆակուլտետների հետ հարաբերությունների զարգացմանը;
- «Դասավանդի′ր, Հայաստան»-ի մասին տեղեկատվական հանդիպումներ, անհատական զրույցներ կազմակերպել՝ ի նպաստ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրում հնարավոր թեկնածուների ներգրավման;
- Ստանձնել «Դասավանդի′ր, Հայաստան»-ում հավաքագրման աշխատաքների հետ կապված այլ պարտականություններ։

ՀԻՇԵՑՈՒՄ. «Դասավանդի′ր, Հայաստան»-ը շահույթ չհետապնդող և ընդլայնվող կազմակերպություն է, որը գործում է դինամիկ համակարգում: Կազմակերպության գործունեության սահմանների ընդլայնմանը զուգընթաց՝ իր թիմը պետք է դրսևորի ճկունություն: «Դասավանդի′ր, Հայաստան»-ը փնտրում է այնպիսի առաջնորդների, որոնք դրսևորում են դիմակայունություն և նոր իրավիճակների հարմարվելու ունակություն: Սա նշանակում է, որ պարտականությունները ժամանակի հետ կարող են կրել փոփոխություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

Այս պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուն տիրապետի հետևյալ առանցքային կարողություններին.
- Նվիրում - «Դասավանդի′ր, Հայաստան»-ի համար ամենակարևորը տաղանդավոր անհատներն են, որոնք ոգեշնչված կլինեն կրթության միջոցով երկրում փոփոխություններ բերելու «Դասավանդի′ր, Հայաստան»-ի առաքելությամբ;
- Թիմային աշխատանքի ունակություն - «Դասավանդի′ր, Հայաստան»-ն ունի շատ յուրահատուկ թիմային մշակույթ և մշտապես ձգտում է կատարելագործվել որպես աշխատավայր։ Կազմակերպությունը որոնում է այնպիսի անհատների, որոնք կօգնեն ամրապնդել կազմակերպության համագործակցային ոգին;
- Սովորելու ձգտում - Մենք սովորում ենք ողջ կյանքի ընթացքում։ «Դասավանդի′ր, Հայաստան»-ի անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է բաց լինի սովորելու համար;
- Խնդիրներ լուծելու ունակություն - Լուծումներ գտնելու համար այնպիսի լայն խնդրին, ինչպիսին կրթական հնարավորությունների անհավասարությունն է, «Դասավանդի′ր, Հայաստան»-ին անհրաժեշտ են առաջնորդներ, որոնք ունեն ինքնատիպ մտածողություն և կարող են առաջարկել լուծումներ;
- Ոգևորություն - Անելիք շատ կա, և խոչընդոտների հաղթահարման համար ինքնուրույն գործելու կարողություն պահանջվում է նույնիսկ պրակտիկանտներից։

Հիմնական կարողություններից զատ՝ ակնկալվում են նաև հետևյալ որակավորումները․
- Բարձր կատարողականությամբ օժտված անձինք, որոնք կարողանում են միաժամանակ համադրել մի շարք առաջնահերթություններ;
- Հայերենի իմացություն; անգլերենի իմացությունը խիստ ցանկալի է; ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը աշխատանքի պաշտոնական հայտարարության միջոցով (կարող եք տեսնել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի վեբ կայքում https://www.teachforarmenia.org/am/careers): Մոտիվացիոն նամակում խնդրում ենք ներկայացնել, թե ինչու եք դուք ցանկանում միանալ «Դասավանդի′ր, Հայաստան»-ի առաքելությանը և ստանձնել տվյալ աշխատանքը:

Բազմազանության, արդարության և ներառականության ապահովման «Դասավանդի′ր, Հայաստան»-ի հանձնառությունները.
«Դասավանդի′ր, Հայաստան» կազմակերպությունը ջանում է լսելի դարձնել իր աշակերտների և նրանց համայնքների ձայնը: Որպես այդպիսի կազմակերպություն՝ այն կրում է հավասար հնարավորությունների ապահովման հանձնառություն և ձգտում է ձևավորել ներառական միջավայր: «Դասավանդի′ր, Հայաստան»-ին դիմել կարող են տարբեր մասնագիտությունների տեր անհատներ:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

100,000 ՀՀ դրամ (համախառն)

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ https://arm.teachforarmenia.org/: