Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հայտարարագրերի Վերլուծության Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ ԿԿՀ-CPC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 12 հուլիսի, 2021
Հայտարարության Կոդ՝ ՀԾՊ-03-ՄՌԿ

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փնտրում է աշխատակից՝ հայտարարագրերի վերլուծության մասնագետի թափուր պաշտոնի համալրման համար։ Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում, արագ սովորելու, առաջադրված խնդիրները սեղմ ժամկետներում կատարելու ունակություններ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

Հայտարարագրերի վերլուծության մասնագետը պետք է կարողանա.
- Պաշտոնատար անձանց հայտարարագրերի վերլուծության արդյունքում վեր հանել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը;
- Համադրել հաշվետու ժամանակաշրջանում պաշտոնատար անձանց գույքի փոփոխությունը եկամուտների և ծախսերի հետ;
- Տարբեր պետական մարմիններից և այլ անձանցից ստանալ վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվություն և համադրել հայտարարագրված տվյալների հետ;
- Հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ կազմել արձանագրություն՝ տալով գրագետ իրավական ձևակերպումներ;
- Հայտարարագրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով մասնագիտական աջակցություն տրամադրել հայտարարատու անձանց;
- Դրսևորել նախաձեռնողականություն՝ ներկայացնելով առաջարկություններ հայտարարագրման համակարգի շարունակական կատարելագործման ուղղությամբ;
- Արդյունավետ ձևով համագործակցել թիմի բոլոր անդամների հետ;
- Ապահովել աշխատանքի կատարողականի հետևողական բարելավում՝ շարունակական մասնագիտական զարգացման միջոցով։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն;
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն;
- ֆինանսական վերլուծության, աուդիտի կամ հարակից այլ ոլորտներում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ;
- Իրավական բազային գիտելիքներ;
- Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն;
- Տվյալների բազայի հետ աշխատանքային փորձը ցանկալի է;
- Հակակոռուպցիոն ոլորտում աշխատելու մեծ մոտիվացվածություն;
- MS Excel ծրագրի լավ իմացություն և աշխատանքի փորձառություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք պետք է նշված փաստաթղթերն ուղարկեն **@**********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հայտարարագրերի վերլուծության մասնագետ»): Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- Ինքնակենսագրական (հայերեն կամ անգլերեն);
- Մոտիվացիոն նամակ (ցանկալի է):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 

ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման քաղաքականությունը իրականացնող մարմինը և այս համատեքստում՝ իրականացնում է պետական պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրման գործընթացը, վերջինիս վերահսկողությունը, քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրեր, մշակում է կոռուպցիայի կանխարգելման ծրագրեր և դրանք ներկայացնում է Կառավարություն, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ, կազմում է իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի և դրանց իրականացման միջոցառումների ծրագիր, իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրություն և տրամադրում է խորհրդատվական բնույթի եզրակացություններ, իրականացնում է հանրային ծառայողների վարքագծի կանոնների մշակման աշխատանքները և վերջինիս վերահսկողությունը: