Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հետազոտող-վերլուծաբան
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Prisma Research and Analysis
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 12 March 2024

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Պրիզմա հետազոտական և վերլուծական ընկերությունը փնտրում է աշխատակիցների՝ հետազոտող-վերլուծաբան թափուր հաստիքի լրացման համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Մշակել և իրականացնել հետազոտություններ;
- Քանակական և որակական հետազոտությունների-մեթոդաբանության մշակում;
- Դաշտային աշխատանքներին աջակցում և համակարգում;
- Որակական և քանակական տվյալների վերլուծության իրականացում;
- Հետազոտական հաշվետվությունների մշակում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Սոցիալական գիտությունների (սոցիոլոգիայի, մարքեթինգի, տնտեսագիտության, ազգագրության և այլն) բարձրագույն կրթություն;
- Գրավոր և խոսակցական անգլերենի գերազանց իմացություն;
- Վիճակագրական վերլուծության ծրագրերի (SPSS կամ R) իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ` MS Word, Excel և PowerPoint-ի իմացություն;
- Սոցիալական վիճակագրության բազային գիտելիքների իմացություն;
- Ռուսերենի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Միջազգային և պետական կազմակերպությունների հետ հետազոտական ոլորտում ունեցած նախկին աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Պահանջվող անձնային հատկանիշներ՝
- Պատասխանատվության զգացում;
- Քննադատական մտածողություն;
- Թիմում աշխատելու կարողություն;
- Մանրուքների վրա ուշադրություն դարձնելու կարողություն (detail-orientation);
- Հաղորդակցության և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ;
- Աշխատանքների որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք;
- Շարունակաբար ինքնակրթվելու և ինքնակատարելագործվելու պատրաստակամություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Նշված պահանջներին բավարարող անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@******.** էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով "Researcher":

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Prisma LLC is a research and analysis company that aims at implementing independent researches and undertaking analytical projects which promote culture of evidence-based decision making. Prisma offers consultancy in the areas of strategic planning, project development, monitoring, evaluation, market research, surveys and opinion polls as well as capacity building.