Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հետգործառնական Բաժնի Մասնագետ Աշտարակ Մասնաճյուղում
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ CARD AgroCredit UCO
Վայր՝ Աշտարակ, Արագածոտնի մարզ, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 05 հուլիսի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈւՎԿ փնտրում է Հետգործառնական բաժնի մասնագետ Աշտարակ մասնաճյուղում:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Պատրաստել վարկավորման գործընթացի հետ կապված վարկային, երաշխավորության, գրավի պայմանագրեր;
- Կազմել գրավի պայմանագրեր և կատարել դրանց նոտարական վավերացում, անհրաժեշտության դեպքում նաև դրանց պետական գրանցում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում;
- Ընկերության համակարգչային ծրագրում մուտքագրել հաճախորդի տվյալներ և վարկային, գրավի ու երաշխաավորության պայմանագրեր;
- Իրականացնել վարկային փաթեթների կազմում և հաշվառում, ինչպես նաև այլ աշխատանքներ՝ կապված փաստաթղթերի կազմման և շրջանառության հետ;
- Իրականացնել Վարկային կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված և մասնաճյուղի կառավարչի հանձնարարությամբ այլ առաջադրանքներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձը ՀՀ բանկային համակարգում ցանկալի է;
- Համակարգչային հմտություններ; ՀԾ Բանկ 4.0-ի իմացությունը ցանկալի է;
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
- Մանրամասներին ուշադրություն դարձնելու կարողություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց նկարով ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հետգործառնական բաժնի մասնագետ Աշտարակ մասնաճյուղում»), կամ նկարով ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ «Աշտարակ» մասնաճյուղի գրասենյակ. հասցեն՝ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Աշտարակեցի փ. 12-32ա։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ հիմնադրվել է 2008թ. հունիս ամսին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» Հիմնադրամի կողմից, որը Հանրապետության գյուղատնտեսության զարգացմանն աջակցող առաջատար կազմակերպություններից մեկն է և ունի Հայաստանում ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական մթերք վերամշակողների հետ համագործակցության հարուստ պատմություն: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ http://agrocredit.am/: