Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հետգործառնական Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Credit Concept
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով
Դիմումների վերջնաժամկետ՝ 22 հուլիսի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ փնտրում է հետգործառնական մասնագետ: Ընկերության հետգործառնական մասնագետի հիմնական գործառույթն է՝ անմիջականորեն սպասարկել վարկառուներին, նախապատրաստել և ստորագրման ներկայացնել վարկերի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր պայմանագրերն ու փաստաթղթերը, կազմել վարկային փաթեթ՝ բոլոր անհրաժշետ փաստաթղթերով։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Մուտքագրել տվյալները Ընկերության ծրագրային ապահովման համակարգ, այդ թվում` բացել հաճախորդներ, կազմել վարկային, երաշխավորության և գրավի պայմանագրեր;
- Պատրաստել և տպել վարկային, երաշխավորության և գրավի պայմանագրեր;
- Հաճախորդների հետ միասին ներկայանալ նոտարական գրասենյակ և ստորագրել անշարժ գույքի գրավի պայմանագրեր և գործարքից ծագող այլ անհրաժեշտ փաստաթղթեր;
- Նախապատրաստել և ստորագրման ներկայացնել վարկերի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր պայմանագրերն ու փաստաթղթերը;
- Վարկի տրամադրումից հետո կազմել վարկային փաթեթ՝ բոլոր անհրաժշետ փաստաթղթերով;
- Ապահովել անհրաժեշտ փաստաթղթավարությունը վարկի տրամադրման համար;
- Կատարել այլ առաջադրանքներ` հանձնարարված անմիջական ղեկավարի կողմից:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն՝ բակալավրի կամ ավելի բարձր որակավորմամբ, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ իրավագիտության բնագավառում;
- MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel);
- AS Bank համակարգի իմացությունն առավելություն է;
- Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն;
- Գործնական շփման էթիկա;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է;
- Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն;
- Ճնշման տակ աշխատելու կարողություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց նկարով ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը (cover letter) **@*************.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրի (Subject) տողում նշելով պաշտոնի անվանումը («Հետգործառնական մասնագետ»), կամ նկարով ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցե՝ ք. Երևան 0099, Արզումանյան 16/7:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Բանակցելի` կախված թեկնածուի որակավորումից։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը միկրոֆինանսական կազմակերպություն է, որն ունի սոցիալական առաքելություն և նրա հիմնական նպատակն է կայուն դիրք զբաղեցնել ՀՀ ֆինանսական շուկայում։