Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հիդրոերկրաբան
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Zangezur Copper Molybdenum Combine
Վայր՝ Քաջարան, Հայաստան
Տևողություն՝ Մշտական, 3 ամիս փորձաշրջանով
Մեկնարկը՝ Անմիջապես
Դիմումների վերջնաժամկետ՝ 22 Մարտի 2024

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

- Հանքարդյունաբերական ձեռնարկության տարածքում հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների անցկացում;
- Ստորերկրյա ջրերի և ջրատար հորիզոնների ռեժիմի վերլուծություն;
- Ջրային ռեսուրսները հանքարդյունաբերական գործունեության հնարավոր բացասական ազդեցությունից պաշտպանելու միջոցառումների մշակում և իրականացում;
- Հետազոտությունների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և առաջարկություններ առաջարկությունների ներկայացում;
- Ջրային ռեսուրսների անվտանգության ապահովման նպատակով փոխգործակցություն ընկերության այլ ստորաբաժանումների հետ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն երկրաբանության, հիդրոերկրաբանության կամ հարակից մասնագիտությամբ;
- Հիդրոերկրաբանության ոլորտում 3 տարվա փորձ;
- Խորը գիտելիքներ հիդրոերկրաբանական հետազոտության մեթոդների ոլորտում;
- Տվյալների վերլուծության համար ժամանակակից սարքավորումների և ծրագրային ապահովման հետ աշխատելու հմտություն;
- Հաշվետվություններ կազմելու հմտություն;
- Հանքարդյունաբերական միջավայրում և բարձրլեռնային գոտում աշխատելու պատրաստակամություն;
- Շրջակա միջավայրի պահպանության և ջրօգտագործման բնագավառի կանոնակարգերի և օրենսդրության իմացություն;
- Վերլուծական և կազմակերպչական հմտություններ;
- Ռուսերեն լեզվի իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Համապատասխան թեքնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել ****.*********@****.** էլ. փոստի հասցեին:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

“Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” փակ բաժնետիրական ընկերությունը (ԶՊՄԿ) Հայաստանի Հանրապետության խոշորագույն ընկերություններից է և հանդիսանում է առաջատար` հանքարդյունահանող ոլորտում: