Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
HoReCa Վաճառքի Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Artashat Cannery OJSC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 21 օգոստոսի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Արտֆուդ ընկերությունը փնտրում է վաճառքի մենեջեր՝ HoReCa հատվածում Արտֆուդ ապրանքատեսականու վաճառքը կազմակերպելու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմակերպել և իրականացնել ընկերության ապրանքատեսականու վաճառք;
- Իրականացնել HoReCa հատվածում հաճախորդների բազայի ձևավորում և սպասարկում, պատվերների ընդունում, առաքման վերահսկում;
- Որոնել նոր հաճախորդներ HoReCa հատվածում և նրանց հետ պայմանագրեր կնքել;
- Կազմակերպել և իրականացնել մարքեթինգային միջոցառումներ;
- Կատարել շուկայի վերլուծություն (հավանական հաճախորդներ, մրցակիցներ);
- Վերահսկել դեբիտորական պարտքերը;
- Պատրաստել հաշվետվություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Առնվազն 3 տարի HoReCa հատվածի հետ ուղղակի վաճառքի փորձ;
- Բանակցելու և ներկայացման հմտություններ;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, ճկունություն, ինքնակազմակերպման ունակություն;
- Ակտիվ և անկաշկանդ վարքագծի դրսևորում;
- Վարորդական իրավունք;
- Անձնական ավտոմեքենան և HoReCa հաճախորդների սեփական բազայի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@*******.** էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («HoReCa Վաճառքի Մենեջեր»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Բարձր աշխատավարձ՝ կախված վաճառքի ծավալից

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանը արտադրում է պահածոների և բնական հյութերի լայն տեսականի: