Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
HVAC Նախագծող
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Սոլար Սիթի/ Solar City
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 09 April 2020
Հայտարարության Կոդ՝ 001

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Սոլար Սիթի ընկերությունը փնտրում է HVAC նախագծող՝ իրականացնելու ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի նախագծում, հիդրավլիկ հաշվարկներ և կատարելու գծագրեր Auto CAD ծրագրով:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել շինարարական օբյեկտների ուսումնասիրություն՝ օդափոխության, օդորակման, հովացման և ջեռուցման ինժեներական համակարգերի նախագծման համար;
- Ընկալել պատվիրատուների պահանջները և համապատասխան լուծումներ առաջարկել;
- Կատարել HVAC համակարգերի նախագծում;
- Կատարել անհրաժեշտ սարքավորումների ընտրություն;
- Կատարել ինժեներական համակարգերի հաշվարկ (հիդրավլիկ, աէրոդինամիկ);
- Կազմել նախագծեր և նախագծային փաստաթղթեր;
- Իրականացնել մոնտաժային աշխատանքների վերահսկողություն:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն (ՋԳՄՕ բաժին);
- Առնվազն 2 տարվա փորձ ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի նախագծման բնագավառում;
- ՀՀՇՆ իմացություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություն; անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Auto CAD, Auto CAD MEP ծրագրերի գերազանց իմացություն;
- Revit ծրագիրի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել **@*****.** էլ. փոստին՝ հաստիքի անվանումը նշելով նամակի վերնագրում («HVAC Նախագծող»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Կախված որակավորումից

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Սոլար Սիթին նորարար կառուցապատող ընկերություն է: