Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հովացման Համակարգերի Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Ucom
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 28 օգոստոսի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Յուքոմ» ընկերությունը փնտրում է հովացման համակարգերի մասնագետ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել հովացման համակարգերի տեղադրում և միացում հիմնական ցանցին;
- Ախտորոշել և վերականգնել հովացման համակարգի աշխատանքի ընթացքում ի հայտ եկող խնդիրները;
- Իրականացնել ընթացիկ տեխնիկական սպասարկում (ֆրիոնի լիցքավորում, ֆիլտրերի փոխարինում, լվացում և այլն);
- Անհրաժեշտության դեպքում կատարել այլ աշխատանքային պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես հովացման համակարգերի ինժեներ;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հովացման համակարգերի տեղադրման, վերանորոգման և սպասարկման ոլորտում;
- Տեխնիկական գիտելիքներ հովացման համակարգերի աշխատանքային սկզբունքերի վերաբերյալ;
- Տեխնիկական գծագրեր կարդալու հմտություններ;
- Ընդհանուր գիտելիքներ ավտոմատ փոխակերպման համարգի մասին (AVR system):

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը ******@****.** էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Հովացման համակարգերի մասնագետ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Ucom-ը կապի միասնական օպերատոր է Հայաստանում, որն առաջարկում է սիմետրիկ և շարժական լայնաշերտ ինտերնետ և այլ ծառայություններ։