Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ներմուծումների Գծով Մասնագետ - Հաստիքը չեղարկվել է
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Էկոմիքս ՍՊԸ
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 27 մարտի, 2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

360° Շինբազա Ընկերությունը փնտրում է թեկնածու Ներմուծումների գծով մասնագետի թափուր հաստիքի համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Հետևել ներկրվող ապրանքների շարժին;
- Վարել անհրաժեշտ փաստաթղթավորումը և էլեկտրոնային շրջանառությունը՝ ներկրման գործընթացի արդյունավետ ընթացքն ապահովելու համար;
- Հաշվառել ապրանքային մնացորդները և հետևել պատվերների գոյացումը;
- Գործընկերների հետ ստեղծել և զարգացնել արդյունավետ բիզնես կապեր;
- Բանակցել օտարերկրյա և տեղական գործընկերների (մատակարարների) հետ, ուսումնասիրել և հետազոտել այլընտրանքային լավագույն առաջարկները;
- Ուշադրության տակ պահել ներկրվող ապրանքների նվազագույն մնացորդները և ներառել դրանք ներկրման գործընթացի գրաֆիկների մեջ;
- Փնտրել նոր մատակարարներ և բանակցել նրանց հետ;
- Վերահսկել գործընկերների հետ պայմանագրերի կատարման ընթացքը։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Համակարգչային գիտելիքներ (պարտադիր MS Excel);
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն;
- Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հաստիքը չեղարկվել է: Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրական:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) ******@***********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ներմուծումների Գծով Մասնագետ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

360° Շինբազան, որը ներկայացնում է «Էկոմիքս» ՍՊԸ, հիմնադրվել է Հայաստանում 2010թ.: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ http://360shinbaza.am/: