Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ինժեներ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ ԷՅ ԷՄ Գրուպ
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 24 ապրիլի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք (երկուշաբթի - շաբաթ 09։00-19։00)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է ինժեներ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմել գծագրեր, նախահաշիվներ;
- Վերահսկել ընթացիկ աշխատանքները շին օբյեկտներում;
- Վերահսկել արտադրական պրոցեսը;
- Պահպանել համագործակցությունն ու մշտական կապը գործընկերների հետ;
- Իրականացնել ինժեների պարտականություններից բխող; մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտոմ;
- Աշխատանքային փորձ;
- Համակարգչային գիտելիքներ; 1C, Excel ծրագրերի իմացությունը ցանկալի է;
- Գծագրական ծրագրերի իմացություն, ցանկալի է Autocad, 3D մոդելավորում;
- Արագ կողմնորոշվելու և որոշում կայացնելու ունակություն;
- Պարտաճանաչ վերաբերմունք և ուշադիր մոտեցում աշխատանքին;
- Սեփական մեքենայի առկայությունը ցանկալի է։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Նշված պայմաններին համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական **.***@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ինժեներ»): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 91588424 հեռախոսահամարով:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Սկսած 300,000 ՀՀ դրամից ներառյալ տրանսպորտի և մեքենայի ծախսը: Կազմակերպությունը հոգում է նաև հեռախոսակապի ծախսերը:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Կազմակերպությունը զբաղվում է մ/պլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ալյուկաբոնդե պանելներով շինությունների երեսպատմամբ: Հասցե՝ ք. Երևան, Երվանդ Քոչար 8/2: