Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ինժեներ/ Էներգետիկ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ R2E2 Fund
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 22 սեպտեմբերի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը փնտրում է Ինժեներ/ Էներգետիկ իր թիմին միանալու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ներկայացնել առաջարկներ ծրագրերի և նախագծային լուծումների վերաբերյալ;
- Կատարել այցելություններ տեղանք և սահմանված կարգով իրականացնել էներգետիկ ուսումնասիրություն;
- Ապահովել էներգետիկ ուսումնասիրության և մոնիթորինգի համար անհրաժեշտ չափիչ գրծիքների և սարգավորումների պահպանման, սպասարկման և օգտագործման գործընթացը;
- Մասնակցել էներգախնայողության միջոցառումների հաշվարկային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին;
- Մասնակցել հիմնադրամի կողմից կազմակերպվող սեմինարների, թրեյնինգների կազմակերպման աշխատանքներին;
- Պատրաստել և ներկայացնել իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների, ըստ անհրաժեշտության;
- Մասնակցել ինժեներատեխնիկան խմբի կողմից իրականացվող նախագծման աշխատանքներին:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն ինժեներական կրթություն; էներգետիկ կրթությունը ցանկալի է;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր;
- Մաթեմատիկայի և ֆիզիկայի լավ իմացություն;
- Համակարգչային գերազանց գիտելիքների (Microsoft Word, Excel, AutoCAD);
- Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն;
- Խնդիրների միաժամանակ լուծման ունակություն՝ կարևորությունների առաջնահերթության սկզբունքով;
- Ժամանակի կառավարման կարողություն;
- Նախաձեռնողականություն;
- Արագ կողմնորոշվելու ունակություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով և երկու երաշխավորագիր (refference letter): Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն ք. Երևան, Սայաթ Նովա 29/1 հասցեով, կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ **@****.** : Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հեռախոսահամարով՝ (37410) 588 011, կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00): Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ Աննա Մանվելյան:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

ՀՎԷԷ հիմնադրամը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացման միջավայր ձևավորող պետական կառույց է, որը կայուն էներգետիկայի լավագույն փորձառությունն է ներդնում Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման ու տնտեսական աճին նպաստելու համար: Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ www. r2e2.am: