Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ինժեներական Բաժնի Ղեկավար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Armobil
Վայր՝ Yerevan, Հայաստան
Տևողություն՝ Մշտական
Դիմումների վերջնաժամկետ՝ 18 Սեպտեմբերի 2023

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Արմոբիլ» ընկերությունը փնտրում է Ինժեներական Բաժնի Ղեկավար՝ բաժնի աշխատանքը ղեկավարելու և կազմակերպելու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ծրագրավորել ցանկացած անվտանգության համակարգ;
- Նախագծել և կազմակերպել տեսահսկման համակարգեր տեղադրման աշխատանքները;
- Վերահսկել տեղադրող մասնագետների աշխատանքը, տալ համապատասխան հրահանգներ և ուղղորդել;
- Կետերում կատարել տեղազննում;
- Խնդիրներ հայտնաբերելու դեպքում անմիջապես քայլեր ձեռնարկել անսարքությունը վերացնելու համար;
- Ապահովել անվտանգության համակարգերի անխափան աշխատանքը;
- Ապահովել ընկերության տեխնիկական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը;
- Ուղղորդել և վերահսկել նախագծման կամ մոնտաժման փուլում գտնվող պրոեկտները;
- Վերահսկել մոնտաժային աշխատանքների լիարժեք և ժամանակին կատարումն ու ուղեկցող փաստաթուղթերի կազմումը և տրամադրումը համապատասխան բաժիններին;
- Տրամադրել իրականացված նախագծերում,սպասարկվող օբյեկտներում տեխնիկական խնդիրների լուծումներ և վերահսկել իրականացումը;
- Անհրաժեշտության դեպքում մշակել ընթացիկ սպասարկման և տեխնիկական վերազննաման պլան:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տեխնիկական կրթություն համապատասխան ոլորտում,
- 3-4 տարվա աշխատանքային փորձ անվտանգության ոլորտում;
- C.Nord- Paradox և Roiscok համակարգերի իմացություն;
- Պատասխանատու, կազմակերպված և հետևողական անձնավորություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն;
- Համակարգչային ընդհանուր գիտելիքների իմացություն;
- Վարորդական իրավունքի առկայություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները **@*******.** էլեկտրոնային հասցեին, թեմայի բաժնում նշելով թափուր աշխատատեղի անվանումը:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Արմոբիլ» ընկերությունը հիմնադրվել է 2000թ-ին և իրականացնում է անվտանգության ծառայություններ ամբողջ ՀՀ տարածքում և առաջարկում է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման լուծումների համակցված փաթեթներ: Հիմնվելով պահնորդական, թիկնապահական, պարեկային ասպարեզում ունեցած պատկառելի փորձի վրա ընկերությունը գրավել և պահպանում է առաջատարի հեղինակությունը: