Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Իրավաբան
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Էկրա Կովկաս/ Ekra Caucasus
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 28 մարտի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Էկրա Կովկաս» ընկերությունը աշխատանքի է հրավիրում կորպորատիվ ոլորտում աշխատանքայի փորձով՝ փորձառու և բանիմաց իրավաբանի:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմել պայմանագրեր և համաձայնագրեր, դիմումներ, հայցադիմումներ և այլ իրավական փաստաթղթեր;
- Իրականացնել կազմակերպությանը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և տրամադրել իրավաբանական կարծիքներ և եզրակացություններ դրանց վերաբերյալ;
- Պատրաստել իրավական փաստաթղթեր;
- Կատարել նոր գործարար հարաբերությունների վերլուծություն;
- Տրամադրել խորհրդատվություն՝ կարգավորող կանոնների համապատասխանության հարցերի վերաբերյալ;
- Ապահովել գործող օրենքներին և կանոնակարգերին համապատասխանությունը;
- Ներկայացնել Ընկերության շահերը դատական և պետական այլ ատյաններում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի կոչում);
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես կորպորատիվ իրավաբան;
- Պետական գնումների գործընթացի և «Գնումների մասին» օրենքի, առընթեր կառավարական որոշումների մասին գերազանց գիտելիքներ;
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Համակարգչային հմտություններ;
- Հայերեն և ռուսերերն լեզուների գերազանց իմացություն; անգլերենի լավ իմացություն;
- Բանակցային գերազանց հմտություններ;
- Թիմում աշխատելու կարողություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Բոլոր հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV), ցանկալի է հայերեն կամ ռուսերեն լեզվով, ուղարկել ****@****.** էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում անպայման նշելով հաստիքի անվանումը («Իրավաբան»)։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 500 779 հեռախոսահամարով: Ընկերության հասցեն է՝ Ձորաղբյուր, Ամառանոցային 34:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Ըկերության մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ http://ekra.am/: