Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Իրավաբան
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Spayka
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 13 ապրիլի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Սպայկա» ընկերությունը փնտրում է իրավաբան՝ իրականացնելու Ընկերության գործունեության իրավական սպասարկում, շահերի ներկայացում դատական, իրավապահ և այլ պետական մարմիններում:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Նախապատրաստել և ստուգել պայմանագրերը;
- Նախապատրաստել նախապահանջներ, հայցադիմումներ, դիմումներ;
- Ներակայացնել հարցումներ, դիմումներ պետական մարմիններին;
- Ղեկավարությանը և այլ բաժիններին տրամադրել իրավական խորհրդատվություններ, եզրակացություններ;
- Վարել պայմանագրեր;
- Իրականացնել դատական, իրավապահ և այլ պետական մարմիններում ընկերության շահերի պաշտպանություն;
- Կատարել այլ պետությունների օրենսդրության ուսումնասիրություն և եզրակացությունների տրամադրում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն իրավաբանական կրթություն; արտասահմանյան բուհերում կրթությունը կդիտվի որպես առավելություն;
- 1-3 տարվա աշխատանքային փորձ մասնագիտական բնագավառում;
-Աշխատանքային փորձը դատական ոլորտում, խոշոր/ միջազգային առևտրային կազմակերպություններում, հայտնի իրավաբանական ընկերություններում կդիտվի որպես առավելություն;
- Քաղաքացիական, վարչական, պայմանագրային իրավունքի և օրենսդրության իմացություն;
- MS Office-ի իմացություն;
- Փաստաբանական արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը՝ պարտադիր լուսանկարով, ուղարկել **@******.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում գրելով հաստիքի անվանումը («Իրավաբան»): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 70 44 44 հեռախոսահամարով:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Սպայկա» ՍՊԸ բեռնափոխադրող ընկերություն է, որը սկսել է իր գործունեությունը հայաստանյան շուկայում 2001 թվականին: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.spayka.am: