Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Իրավաբան
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Notarial Chamber of RA
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Երկարաժամկետ
Դիմումների վերջնաժամկետ՝ 25 փետրվարի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք (09:00-18:00)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

ՀՀ Նոտարական Պալատը փնտրում է թեկնածու իրավաբանի հաստիքի համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Մասնակցել Պալատի փաստաթղթաշրջանառության սպասարկման և գարծավարության իրականացման աշխատանքներին;
- Կատարել քաղվածքների ձևավորման և փաստաթղթերի պատճենահանման աշխատանքներ;
- Վարել աշխատակազմի գործավարությունը;
- Իրականացնել վարչության որոշումները հասցեատերերին ժամանակին հասանելի դարձնելու գործընթացը;
- Իրականացնել Պալատի և աշխատակազմի արխիվ հանձնվող փաստաթղթերի հաշվառման և համարակալման աշխատանքները;
- Կատարել ստացվող փաստաթղթերի և պատասխան թղթակցության առաքման աշխատանքները;
- Մասնակցել Պալատի միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին;
- Կատարել աշխատակազմի գործառույթներին վերաբերող այլ հանձնարարություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմացություն;
- MS Word և Excel ծրագրերի իմացություն;
- Քաղաքացիների հետ հաղորդակցման կարողություն;
- Կոնֆլիկտների կառավարման հմտություն;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Մասնագիտական աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել առցանց careercenter.am կայքի միջոցով կամ ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով **************@****.** էլ. հասցեին՝ վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Իրավաբան»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

137,000 AMD (առանց հարկերի)