Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Իրավաբանական Վարչության Ընդհանուր Իրավախորհրդատվության և Կորպորատիվ Քարտուղարության Բաժնի Առաջատար Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ ID Bank
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Երկարաժամկետ` 3 ամիս փորձաշրջանով
Մեկնարկը՝ Հնարավորինս շուտ
Դիմումների վերջնաժամկետ՝ 18 հոկտեմբերի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածու, որը պատասխանատու կլինի ստորև նշված պարտականությունները կատարելու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմել և մշակել պայմանագրերի օրինակելի ձևեր;
- Կազմել իրավական եզրակացությունների նախագծեր;
- Ուսումնասիրել, քննարկել և կազմել Բանկի հաճախորդների գրավոր դիմում-բողոքներին պատասխան գրությունները;
- Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն Բանկի բոլոր ստորաբաժանումներին;
- Կատարել վարկային փաթեթների ուսումնասիրություն;
- Տրամադրել տեղեկատվություններ և հաշվետվություններ;
- Իրականացնել Բանկի ներքին իրավական ակտերով նախատեսված պահանջների իրականացման հսկողություն և պահպանում;
- Մասնակցել բաժնի աշխատանքներին առնչվող իրավական ակտերի մշակման գործընթացին:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Աշխատանքային փորձ ֆինանսական/ բանկային ոլորտում;
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն;
- Բանկային օրենսդրության իմացություն;
- Վերլուծական մտածողություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ;
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն;
- Կատարողական ցուցանիշների ապահովման ունակություն;
- Թվային մտածողություն;
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում;
- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք, որոնց գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, կարող են լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել **@******.** էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Իրավաբանական Վարչության Ընդհանուր Իրավախորհրդատվության և Կորպորատիվ Քարտուղարության Բաժնի Առաջատար Մասնագետ»)։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն ընտրված թեկնածուին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ. «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝ հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/: