Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Իրավախորհրդատու
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Փրայմ Քրեդիտ
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 18 օգոստոսի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Փրայմ Քրեդիտ» Վարկային Միություն ՓԲԸ փնտրում է իրավախորհրդատու իր թիմին միանալու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ընկերությանը տրամադրել իրավական խորհրդատվություն, մշակել և իրականացնել իրավական ռազմավարություն, կառավարել իրավական ռիսկերը;
- Իրականացնել պայմանագրերի, համաձայնագրերի, դիմումների և այլ իրավաբանական փաստաթղթերի մշակում;
- Իրականացնել ներքին իրավական փաստաթղթերի համաձայնեցում/ իրավական վերանայում, համապատասխանեցում գործող օրենսդրությանը;
- Պաշտպանել ընկերության շահերը ԿԲ-ում, դատարանում, պետական և այլ մարմիններում;
- Կատարել իրավական գործառույթների հետ կապված այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- ՀՀ իրավական համակարգի, ներառյալ քաղաքացիական և կորպորատիվ իրավունքի գերազանց իմացություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ պաշտոնում, նախընտրելի է ֆինանսաբանկային համակարգում;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային հմտություններ (MS Office, Outlook):

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված և վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն (CV) ուղարկել **@***********.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Legal counsel»: Հարցազրույցին կհրավիրվեն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.