Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Իրավախորհրդատու (անհատ խորհրդատու)
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Health PIU
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ 12 ամիս, հնարավոր երկարացումով
Մեկնարկը՝ 06 հունիսի, 2022
Դիմումների վերջնաժամկետ՝ 11 մայիսի, 2022
Հայտարարության Կոդ՝ CR5/AF/IC/B-C/003-22

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Սույնով ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը հրավիրում է Իրավախորհրդատուի (անհատ խորհրդատու) միանալ իր թիմին՝ աջակցելու «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ (ԱԾԻԳ) աշխատակազմին ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում, ինչպես նաև աջակցել ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքներին։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կատարել Հայաստանում ամբուլատոր և ստացիոնար ծառայությունների կազմակերպման գործող օրենսդրական/ իրավակարգավորող դաշտի գնահատում;
- Հայաստանում բժշկական ծառայությունների մատուցման հետ կապված իրավական և օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ;
- Տրամադրել իրավական աջակցություն ԱԾԻԳ-ին և ԱԽ-ներին առաջարկվող բարեփոխումներին օժանդակող տարբեր տեսակի փաստաթղթերի մշակման հարցում, մասնավորապես՝
ա) Ստացիոնար և ամբուլատոր ծառայությունների բաշխման գնահատում ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման համաձայն;
բ) ՀՀ կառավարության ծրագրի առողջապահական մասի և 2021-2026 թվականների գործողությունների ծրագրի գնահատում;
գ) Մասնակցություն վերջին տասնամյակում առողջապահական համակարգի օպտիմալացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվության պատրաստմանը, ներառյալ՝ ՀՀ կառավարության 5-ամյա գործողությունների ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման վերաբերյալ;
դ) Մասնակցություն և իրավական աջակցություն ՀՀ-ում ինտեգրված առողջապահական ծառայությունների մատուցման Մասթեր պլանի մշակման հարցում;
ե) Մասնակցություն և իրավական աջակցություն ՀՀ-ում անհետաձգելի բուժօգնության կենտրոնացված ծառայությունների ներդրման գործողությունների ծրագրի մշակման հարցում;
զ) Իրավական աջակցություն բուժօգնության որակի բարելավման ուղղությամբ տարվող՝ ռազմավարությամբ նախատեսված աշխատանքներին;
- Մասնակցել ԱՆ աշխատանքային խմբերի աշխատաժողովներին, հանդիպումներին և քննարկումներին;
- Կատարել ԱԾԻԳ-ի և ԱՆ պաշտոնատար անձանց կողմից հանձնարարված և տվյալ հանձնարարականի հետ կապված այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն իրավաբանական կրթություն (Մագիստրոսի աստիճան);
- Առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ միջազգային կազմակերպություններում կամ ՀԲ-ի կամ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերի շրջանակներում;
- Առողջապահության օրենսդրական դաշտի, առողջապահական համակարգի ներկա վիճակի, մոտեցումների և ոլորտում որդեգրված քաղաքականության իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հայերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր; անգլերենի լավ իմացություն;
- Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ և մասնագիտական վարքագիծ;
- Microsoft Office-ի, ներառյալ Word, Excel և Outlook-ի գերազանց իմացություն;
- Ինքնուրույն և մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու, սահմանված ժամկետները պահպանելու ունակություն;
- Mulberry-ով (փաստաթղթերի կառավարման էլեկտրոնային համակարգ) աշխատելու ունակությունը կդիտվի որպես առավելություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված խորհրդատուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակները (cover letter) ***********@*********.** և ****@*********.** էլ․փոստի հասցեներին՝ վերնագրում նշելով «Legal Assistant, CR5/AF/IC/B-C/003-22»։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 

Բոլոր խորհրդատուները, որոնք համապատասխանում են նշված պահանջներին

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ-ը հիմնադրվել է 1999 թվականին, իսկ պետական հիմնարկի կարգավիճակ է ստացել ՀՀ Կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 765 որոշման համաձայն: ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ-ը աջակցում է ՀՀ Առողջապահության նախարարությանը և պատասխանատու է առողջապահական ծրագրերի ընդհանուր համակարգման, պլանավորման, կառավարման, վերահսկման, ներառյալ` գնումների ու ֆինանսական գործառույթների իրականացման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել https://healthpiu.am/ վեբ կայք։