Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
ՏՏ Աջակցման Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Iteam
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 14 Դեկտեմբերի, 2019

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Այթիմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում ՏՏ Աջակցման Մասնագետի։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տեխնիկական աջակցության և օպերացիոն համակարգերի հետ;
- Համակարգչային և ցանցային ծրագրերից օգտվելու հիմունքների իմացություն և տեղադրման հմտություններ;
- Մայքրոսոֆթի արտադրանքի և համակարգչային տեխնիկայի հետ աշխատանքի փորձ և հմտություն;
- «Հելփ դեսք»-ից (Help Desk) օգտվելու փորձ;
- Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է;
- Հաղորդակցվելու գերազանց ունակություն;
- Մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու կարողություն;
- Սթրեսակայունություն;
- Սովորելու ցանկություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել առցանց careercenter.am կայքի միջոցով կամ ուղարկել ինքնակենսագրական **@*****.** էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («ՏՏ Աջակցման Մասնագետ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Այթիմ ընկերությունը գործում է տեղեկատվական համակարգերի և տարբեր բարդության ու մասշտաբի ինֆորմացիոն համակարգերի սպասարկման ոլորտում՝ ապահովելով իր հաճախորդների տեղեկատվական համակարգերի կայունությունը։ Կազմակերպության մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղումին՝ http://iteam.am/: