Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ջատագովության Մասնագետ - Չեղարկված
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Civil Society in Action
Վայր՝ Yerevan, Հայաստան
Տևողություն՝ 1 տարի երկարացման հնարավորությամբ
Մեկնարկը՝ 01 Մարտի 2025
Դիմումների վերջնաժամկետ՝ 10 Փետրվարի 2025

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ ջատագովության (ադվոկացիայի) մասնագետի ընտրության համար՝ աջակցելու ԳՔՀ ծրագրի շրջանակներում ջատագովության հետ կապված գործողություններին և նախաձեռնություններին։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Առաջնորդել ԳՔՀ ծրագրի կողմից նախաձեռնած ջատագովության նախաձեռնությունները;
- Կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունների հիման վրա մշակել ջատագովության առանցքային հարցերի շուրջ կազմակերպության դիրքորոշումն արտահայտող պաշտոնական հայտարարություններ, փաստաթղթեր;
- Աջակցել ԳՔՀ ծրագրի դրամաշնորհառու կազմակերպություններին մշակելու և իրականացնելու ջատագովության արշավներ՝ ուղղված որևէ քաղաքականության փոփոխմանը և/կամ բարելավմանը;
- Տրամադրել ջատագովության իրականացման գիտելիքներ և հմտություններ ԳՔՀ դրամաշնորհառու կազմակերպություններին՝ իրենց ծրագրային գործունեությունը արդյունավետ ծավալելու համար;
- Աջակցել ԳՔՀ դրամաշնորհառու կազմակերպություններին մշակել ջատագովության քաղաքականության հիմնական ուղղությունները և պահանջվող փաստաթղթերը։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Հանրային/ բիզնեսի կառավարման, հաղորդակցության, ռազմավարական պլանավորում/ռազմավարական կառավարման և հարակից ոլորտներում բարձրագույն կրթություն;
- Ջատագովության իրականացման առնվազն երեք տարվա փորձ;
- Վերլուծական և հետազոտական կարողություններ ու հմտություններ;
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- Պատասխանատվության բարձր զգացողություն և բարեխղճություն, ժամկետների պահպանման կարողություններ;
- Թիմում աշխատելու կարողություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Ուղարկեք Ձեր CV-ն հետևյալ էլ. հասցեին՝ ****@***************.**, նամակի վերնագրում նշելով «Ջատագովության Մասնագետ»։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում քաղաքացիական հասարակության ֆինանսական կայունությունը, կազմակերպական կարողությունները և hանրային քաղաքականության մշակման ուղղությամբ ՔՀԿ - կառավարություն երկխոսությունը։

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Advocacy Specialist's ToR.docx

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպությունը հայաստանյան «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ հնգամյա (2022-2027) «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագիրը