Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել մոդերն տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
judicial-lawyer-1
Դատական իրավաբանների բաժնի իրավաբան
28 Դեկտեմբեր 2020
provision-of-training-services-2
Provision of Training Services
17 Մարտ 2026
senior-consultant-cbd-cop17-preparations-2
Senior Consultant, CBD COP17 Preparations
18 Մարտ 2026
head-of-revenue-promotion-system
Head of Revenue & Promotion System
03 Մարտ 2026
rental-driver-withwithout-vehicle-2
Rental Driver With/Without Vehicle
16 Մարտ 2026
translatorinterpreter-farsi-armenian
Translator/Interpreter – Farsi-Armenian
16 Մարտ 2026
intern-for-giz-armenia-country-office-3
Intern for GIZ Armenia Country Office
18 Մարտ 2026
finansakan-masnaget-4
Ֆինանսական մասնագետ
10 Մարտ 2026
administrative-assistantemployment-or-service-contract
Administrative Assistant/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
logisticianemployment-or-service-contract
Logistician/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
me-assistant-employment-or-service-contract
M&E Assistant /Employment OR Service Contract
16 Մարտ 2026
project-officeremployment-or-service-contract
Project Officer/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
thaphqi-veranvorvogman-ev-nerkman-masnaget-4
Թափքի Վերանորոգման և Ներկման Մասնագետ
16 Մարտ 2026
project-facilitatoremployment-or-service-contract
Project Facilitator/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
tpagrich
Տպագրիչ
27 Մարտ 2026
driver-eu-mission-in-armenia
Driver
06 Մարտ 2026
press-and-public-information-officer
Press and Public Information Officer
06 Մարտ 2026
security-assistant-eu-mission-in-armenia
Security Assistant
06 Մարտ 2026
harthaki-bvovandakvouthyan-barelavman-tsarayvouthyvounner-matvoucvogh-ynkervouthyan-nergravvoum
ՀԱՐԹԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
18 Մարտ 2026
cybersecurity-engineer
Cybersecurity Engineer
27 Փետրվար 2026
interpreter-eu-mission-in-armenia
Interpreter
06 Մարտ 2026
bvovandakvouthyan-taratsman-ev-lsarani-nergravman-masnaget
Բովանդակության Տարածման և Լսարանի Ներգրավման Մասնագետ
10 Մարտ 2026
store-manger-feb26
Store Manger
20 Փետրվար 2026
concept-note-and-call-for-applications-research-academy-on-human-rights-research-in-armenia-april-october-2026
Concept Note and Call for Applications Research Academy on Human Rights Research in Armenia (April–October 2026)
03 Մարտ 2026
varvord-araqich-grand-candy
Վարորդ-առաքիչ
03 Մարտ 2026
call-for-proposals-open-call-for-ideas-by-women-led-ngos
Call for Proposals - Open Call for Ideas by Women-led NGOs
16 Փետրվար 2026
team-assistant-expert-services-fmd-ipc-internationale
Team Assistant – Expert Services (f/m/d)
24 Փետրվար 2026
bzhshkakan-nerkayacvoucich-giga-farm
Բժշկական Ներկայացուցիչ
16 Փետրվար 2026
hayteri-nerkayacman-hraver-bac-gaghapharneri-mrcvouyth-kananc-kvoghmic-ghekavarvvogh-hasarakakan-kazmakerpvouthyvounneri-hamar
Հայտերի Ներկայացման Հրավեր "Բաց Գաղափարների Մրցույթ Կանանց Կողմից Ղեկավարվող Հասարակական Կազմակերպությունների Համար"
16 Փետրվար 2026
banvvorvouhi-grand-candy
Բանվոր(ուհի)
03 Մարտ 2026
Դատական իրավաբանների բաժնի իրավաբան
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ FINCA UCO
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 27 հունվարի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Ֆինքա» ՈւՎԿ փնտրում է Դատական իրավաբանների բաժնի իրավաբան, որը պատասխանատու է իր պորտֆելում գտնվող գործերով (դատական) Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև իրավաբանական վարչության ղեկավարի և դատական իրավաբանների բաժնի ղեկավարի հանձնանարությունների ժամանակին և պատշաճ կերպով կատարման համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել իրավաբանական վարչությանը փոխանցված ժամկետանց վարկային գործերով համապատասխան փաթեթների կազմում, ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված ժամկետներում և կարգով հայցադիմումների պատրաստում և դատարան ներկայացում, դատական նիստերի մասնակցություն, գործի քննության ընթացքում անհրաժեշտ միջնորդությունների, պատասխանների, առարկությունների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, դրանց պատասխանների, սնանկության վարույթներով դիմումների, պահանջների այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում, հաշտության համաձայնությունների կնքում;
- Դատական գործերով վճիռները օրինական ուժի մեջ մտնելուց հետո սեղմ ժամկետնում այդ գործերով կատարողական թերթեր տրամադրելու (հարկադիր կատարման ծառայություն ուղարկելու) համար ներկայացնել դիմումներ համապատասխան դատարաններ, ինչպես նաև հետևել կատարողական թերթերը դատարանների կողմից հարկադիր կատարման ծառայություն ուղղարկված լինել/ չլինելու ընթացքին;
- Պատրաստել մահացած պարտապանների նկատմամբ ունեցած Ընկերության պահանջները և ներկայացնել համապատասխան իրավասու/ պաշտոնատար անձանց;
- Հետևել դատական և սնանկության գործընթացում գտնվող գործերի ընթացքին, նշանակված աճուրդներին, վարել հաշվառում աճուրդներում գտնվող գործերի և գույքերի վերաբերյալ;
- Իրականացնել դատարաններից, սնանկության կառավարիչներից, ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայությունից, ինչպես նաև դատավարության կողմերից ստացված փաստաթղթերի հաշվառումը դատական գործերի էլեկտրոնային եղանակով վարվող հաշվետվությունում, իրականացնել այդ փաստաթղթերի տեղադրումը համապատասխան դատական գործերի փաթեթում;
- Ընկերության անունից մասնակցել վարչական վարույթներին, դատական նիստերին, հանդես գալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, իրավապահ մարմիններում՝ Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար;
- Իրավաբանական վարչության ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել իրավաբանական վարչության գործառույթների շրջանակներում մտնող այլ հանձնարարություններ և առաջադրանքներ;
- Իրավաբանական վարչության դատական իրավաբանների բաժնի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել դատական իրավաբանների բաժնի գործառույթների մեջ մտնող այլ հանձնարարություններ և առաջադրանքներ;
- Իրականացնել նաև իր հիմնական պարտականությունների հետ փոխկապված և ղեկավարների կողմից տրված օրենքով և այլ օրենսդրական ակտերով նախատեսված կամ չարգելված այլ հանձնարարականներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Առնվազն 1 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ;
- Ֆինանսական կազմակերպություններում և/ կամ ՀՀ դատական ատյաններում համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության, ՀՀ ԿԲ կանոնակարգերի, վարկային կազմակերպությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի իմացություն;
- Տեղեկատվությունը հավաքելու, վերլուծելու և հաշվետվություններ ներկայացնելու ունակություն;
- Շփման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ;
- Վերլուծական և համադրական մտածողություն;
- Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն;
- Գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ;
- Հայերենի գերազանց իմացություն; անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Մասնագիտական զարգացման և վերապատրաստման պատրաստակամություն;
- Համակարգչային գիտելիքների առկայություն (MS Office):

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք, որոնց տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@*****.** էլ․ հասցեին` նամակի վերնագրում նշելով` «Իրավաբան - Անուն, Ազգանուն»: Ընտրության նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում ավելի քան 15 տարի: Կազմակերպուլյան կենտրոնական գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում: Աֆրիկայում, Եվրասիայում, Մերձավոր Արևելքում, Հարավային Ասիայում և Լատինական Ամերիկայում գտնվող իր 23 դուստր ձեռնարկությունների շնորհիվ կազմակերպության հաճախորդների քանակը հասնում է ավելի քան 1,8 միլիոնի: Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ https://finca.am/: