Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել մոդերն տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
kamavvorvouthyan-time-bank-harthaki-steghtsman-ev-gvortsarkman-mrcvouyth
Կամավորության Time-bank Հարթակի Ստեղծման և Գործարկման Մրցույթ
20 Փետրվար 2025
provision-of-training-services-2
Provision of Training Services
17 Մարտ 2026
senior-consultant-cbd-cop17-preparations-2
Senior Consultant, CBD COP17 Preparations
18 Մարտ 2026
head-of-revenue-promotion-system
Head of Revenue & Promotion System
03 Մարտ 2026
rental-driver-withwithout-vehicle-2
Rental Driver With/Without Vehicle
16 Մարտ 2026
translatorinterpreter-farsi-armenian
Translator/Interpreter – Farsi-Armenian
16 Մարտ 2026
intern-for-giz-armenia-country-office-3
Intern for GIZ Armenia Country Office
18 Մարտ 2026
finansakan-masnaget-4
Ֆինանսական մասնագետ
10 Մարտ 2026
administrative-assistantemployment-or-service-contract
Administrative Assistant/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
logisticianemployment-or-service-contract
Logistician/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
me-assistant-employment-or-service-contract
M&E Assistant /Employment OR Service Contract
16 Մարտ 2026
project-officeremployment-or-service-contract
Project Officer/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
thaphqi-veranvorvogman-ev-nerkman-masnaget-4
Թափքի Վերանորոգման և Ներկման Մասնագետ
16 Մարտ 2026
project-facilitatoremployment-or-service-contract
Project Facilitator/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
tpagrich
Տպագրիչ
27 Մարտ 2026
driver-eu-mission-in-armenia
Driver
06 Մարտ 2026
press-and-public-information-officer
Press and Public Information Officer
06 Մարտ 2026
security-assistant-eu-mission-in-armenia
Security Assistant
06 Մարտ 2026
harthaki-bvovandakvouthyan-barelavman-tsarayvouthyvounner-matvoucvogh-ynkervouthyan-nergravvoum
ՀԱՐԹԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
18 Մարտ 2026
cybersecurity-engineer
Cybersecurity Engineer
27 Փետրվար 2026
interpreter-eu-mission-in-armenia
Interpreter
06 Մարտ 2026
bvovandakvouthyan-taratsman-ev-lsarani-nergravman-masnaget
Բովանդակության Տարածման և Լսարանի Ներգրավման Մասնագետ
10 Մարտ 2026
store-manger-feb26
Store Manger
20 Փետրվար 2026
concept-note-and-call-for-applications-research-academy-on-human-rights-research-in-armenia-april-october-2026
Concept Note and Call for Applications Research Academy on Human Rights Research in Armenia (April–October 2026)
03 Մարտ 2026
varvord-araqich-grand-candy
Վարորդ-առաքիչ
03 Մարտ 2026
call-for-proposals-open-call-for-ideas-by-women-led-ngos
Call for Proposals - Open Call for Ideas by Women-led NGOs
16 Փետրվար 2026
team-assistant-expert-services-fmd-ipc-internationale
Team Assistant – Expert Services (f/m/d)
24 Փետրվար 2026
bzhshkakan-nerkayacvoucich-giga-farm
Բժշկական Ներկայացուցիչ
16 Փետրվար 2026
hayteri-nerkayacman-hraver-bac-gaghapharneri-mrcvouyth-kananc-kvoghmic-ghekavarvvogh-hasarakakan-kazmakerpvouthyvounneri-hamar
Հայտերի Ներկայացման Հրավեր "Բաց Գաղափարների Մրցույթ Կանանց Կողմից Ղեկավարվող Հասարակական Կազմակերպությունների Համար"
16 Փետրվար 2026
banvvorvouhi-grand-candy
Բանվոր(ուհի)
03 Մարտ 2026
Կամավորության Time-bank Հարթակի Ստեղծման և Գործարկման Մրցույթ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ NEF
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ 4 ամիս
Մեկնարկը՝ Մարտ, 2025թ․
Դիմումների վերջնաժամկետ՝ 28 Փետրվարի 2025թ․

ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 

Ծառայությունների մատուցում

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 

Ծառայություն մատուցողը՝ Քաղաքացիական հասարակության կազմակերպություն (ՔՀԿ)

Ծառայության բնույթը՝ Time-bank կամավորական հարթակի ստեղծում և գործարկում

Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն

Ծրագիրը՝ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի համար. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում»

Հաշվետու է՝ «STRIVE» ծրագրի ղեկավարին

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում ՆԵՖ Բելգիան և գործընկերները հայտարարում են ծառայությունների մատուցման մրցույթ կամավորության time-bank (ժամանակի բանկ) հարթակի և համապատասխան հեռախոսային հավելվածի ստեղծման կամ արդեն իսկ եղած նմանատիպ հարթակի և հավելվածի բարելավման վերաբերյալ։

Կամավորության ժամանակի բանկ հարթակի նկարագրությունը․

Կամավորության ժամանակի բանկ հարթակի նպատակն է ստեղծել կենտրոնացված առցանց հարթակ, որը Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) և այլ ոչ առևտրային կառույցներին հնարավորություն կտա արդյունավետ կառավարելու կամավորական ռեսուրսները, վավերացնելու կամավորների ուսուցումը և գնահատելու կամավորների աշխատանքը:

Կամավորության ժամանակի բանկ հարթակը կտրամադրի գործիքներ և ռեսուրսներ՝ բարելավելու կամավորական ծրագրերի կառավարումը, խթանելու նոր նախաձեռնությունների իրականացումը, ստեղծելու հավաստագրեր և գնահատելու կամավորական աշխատանքի ընթացքում ձեռք բերված գիտելիքն ու փորձը: Ծրագրի նպատակն է կամավոր աշխատանքը դարձնել ավելի պրոֆեսիոնալ, մոտիվացնել կամավորներին և օժանդակել կազմակերպություններին մասնավորապես ՔՀԿ-ներին՝ կամավոր աշխատանքն առավել արդյունավետ կառավարելու համար։

ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ 

Հարթակին ներկայացվող ֆունկցիոնալ պահանջներն են․

Հիմնական պահանջներ․

1. Կամավորության կառավարման վերաբերյալ գործիքներ և ռեսուրսներ

Հարթակը կապահովի «STRIVE» ծրագրի շրջանակներում արդեն մշակված գործիքների, ձևանմուշների և ուղեցույցների բաց հասանելի շտեմարան, որը կազմակերպությունները և կամավորները կարող են օգտագործել կամավորական ծրագրերը կառավարելու, ստանդարտացնելու և բարելավելու համար: Յուրաքանչյուր կատեգորիա կպարունակի բովանդակության տարբեր տեսակներ, ներառյալ փաստաթղթեր, ձևաթղթեր (ներբեռնվող PDF կամ Word ձևաչափով) ուսուցողական տեսանյութեր և սահիկաշարեր:

Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.

Ա․ Օգտահաշիվների ստեղծման հնարավորություն (կամավորների և կազմակերպությունների)

Բ․ Տեղեկության որոնման և ֆիլտրման հնարավորություն

Դ․ Հարմարեցվող տիպօրինակներ

Ե․ Ռեսուրսների օգտագործման վերլուծություն

Զ․ Կամավորների և կազմակերպությունների միջև հաղորդակցության և գնահատման հնարավորություն։

2. Կամավոր աշխատանքի հայտարարություններ

Այս բաժինը հնարավորություն կտա կազմակերպություններին տեղադրելու և կառավարելու կամավոր աշխատանքի մասին հայտարարություններ, իսկ կամավորների համար կծառայի որպես կենտրոնացված տարածք՝ գտնելու իրենց հմտություններին և հետաքրքրություններին համապատասխան կամավոր աշխատանքի հնարավորություններ:

Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.

Ա․ Կազմակերպությունների համար կամավոր աշխատանքի հրապարակման հնարավորություն

Բ․ Կամավորների հայտադիմումների կառավարում

Գ․ Կամավորների համար տեղեկություն որոնելու և ֆիլտրելու հնարավորություն

Դ․ Աշխատանքի հրապարակման ժամկետի ավարտ և արխիվացում

Ե․ Հայտարարությունների առաջնահերթության սահմանման հնարավորություն (օր․՝ Շտապ)

Զ․ Կամավորների կողմից հայտ ներկայացնելու և ծանուցումների ստացման հնարավորություն

Է․ Կազմակերպությունների և ադմինիստրատորի վերլուծական վահանակ։

3. Հավաստագրում

Այս ֆունկցիան կազմակերպություններին հնարավորություն կտա ստեղծելու և հաստատելու էլեկտրոնային հավաստագրեր, որոնք կհավաստեն կամավորի կատարած աշխատանքը: Հավաստագրերը կներառեն տեղեկություն ձեռք բերված հմտությունների, աշխատած ժամերի և ծրագրի ազդեցության մասին՝ օգնելով կամավորներին կազմել իրենց ռեզյումեն և այդ կերպ բարձրացնել կամավոր աշխատանքի մոտիվացիան:

Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.

Ա․ Կամավորական աշխատաժամանակի ներմուծման, հաստատման ու հաշվարկման հնարավորություն

Բ․ Ավտոմատացված վկայականի ստեղծում

Գ․ Թվային ստորագրություն և վավերացում

Դ․ Կամավորների և կազմակերպությունների օգտահաշիվներում վկայականներն արտացոլելու հնարավորություն

Ե․ Ներբեռնման և տարածման հնարավորություն

4. Ուսուցման արդյունքների վավերացում (ընտրովի)

Այս բաժինը ՔՀԿ-ներին կտրամադրի գործիքներ վավերացնելու և փաստաթղթավորելու այն հմտությունները, կարողությունները և գիտելիքները, որոնք կամավորները ձեռք են բերում իրենց աշխատանքի ընթացքում: Գնահատման, հավանության, ինտերակտիվ ուսուցման և մանրամասն հաշվետվողականության գործիքների ինտեգրման միջոցով այս գործառույթը նպաստում է կամավորների շարունակական աճին և վստահելիություն է հաղորդում նրանց աշխատանքին։

Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.

Ա․ Հմտությունների և կարողությունների ցանկ

Բ․ Ուսուցման արդյունքների գնահատում

Գ․ Փուլային թվային կրծքանշաններ

Դ․ Ինտերակտիվ ուսուցման գործիքներ

Ե․ Հաստատում և հավանություն

Զ․ Ուսուցման արդյունքների մասին հաշվետվության գեներացում

Է․ Կազմակերպությունների համար կամավորի ուսուցման ազդեցության վերաբերյալ վերլուծություն։

5. Կամավորի անհատական օգտահաշիվ

Այս բաժնի նպատակն է անհատ կամավորներին տրամադրել անձնական օգտահաշիվ, որտեղ նրանք կարող են կառավարել իրենց կամավորական գործունեությունը, հետևել իրենց առաջընթացին և ցուցադրել իրենց կողմից տրամադրված աջակցությունները: Օգտահաշիվը հնարավորություն կտա կամավորին ընդլայնելու իր փորձը՝ հնարավորություն տալով անհատականացված տեսանելիություն ձեռքբերումների, հմտությունների և հնարավորությունների մասով:

Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.

Ա․ Կամավորի պրոֆիլ

Բ․ Ուսուցման և հավաստագրման վահանակ

Գ․ Հավաստագրման կառավարում

Դ․ Կամավորական հնարավորությունների կառավարում

Ե․ Վերլուծություն և եզրակացություններ

Զ․Ծանուցումներ ստանալու և կազմակերպությունների հետ հաղորդակցման հնարավորություն

Է․ Կամավորական աշխատաժամանակի գրանցման հարթակ

Ը․ Կազմակերպություններին գնահատելու և մեկնաբանություն թողնելու հնարավորություն

Թ․ Անվտանգություն և գաղտնիություն։

6. Կազմակերպության օգտահաշիվ

Այս բաժինը կազմակերպություններին տրամադրում է կամավորական ծրագրերի կառավարման, կամավորների ներդրումների վավերացման և ընդհանուր ազդեցությունը գնահատելու համար կենտրոնացված աշխատանքային տարածք: Օգտահաշիվը նպաստում է կամավորների արդյունավետ կառավարմանը և բարձրացնում կազմակերպության կարողությունը՝ արդյունավետորեն ներգրավելու կամավորներին:

Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.

Ա․ Կազմակերպության պրոֆիլ

Բ․ Կամավորական ծրագրի կառավարման վահանակ

Գ․ Ռեսուրսների և նյութերի շտեմարան

Դ․ Հավաստագրման և հաստատման գործիքներ

Ե․Կամավորների աշխատաժամանակի հաշվարկի համակարգ հաստատման հնարավորությամբ

Զ․ Հաշվետվությունների և վերլուծությունների վահանակ

Է․ Ծանուցումների և նախապատվությունների կարգավորվող հարթակ

Ը․ Կամավորների հետ հաղորդակցման հնարավորություն

Թ․ Կամավորների աշխատանքը գնահատելու և մեկնաբանություն թողնելու հնարավորություն

Ժ․ Անվտանգություն և տվյալների գաղտնիություն։

7. Այլ ոչ-ֆունկցիոնալ պահանջներ

Ակնկալվում է ստանալ հայտատուից։

Հարթակը պետք է լինի հայերեն և ունենա հասանելիություն հաշմանդամություն ունեցող անձանց համար (օր․՝ W3C մատչելիության ստանդարտներ, contrast ratio, screen reader-ների աջակցություն և այլն)։

Մտավոր սեփականության իրավունքներ․

Նախագիծը ԱՊԱՀՈՎՈՒՄ է մտավոր սեփականության իրավունքները՝ ցանկացած ձևաչափով ստեղծված բոլոր նյութերի համար:

Յուրաքանչյուր հայտատու ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլում պետք է կիրառի «Մի վնասիր»* մոտեցումը` սկսած շահառուների կարիքների նույնականացումից մինչև նախագծում, իրականացում, ծախսարդյունավետություն և կայունություն:

* «Մի՛ վնասիր» մոտեցումը ապահովում է, որ մարդասիրական և/կամ զարգացման օժանդակություն իրականացնող կազմակերպությունը նվազագույնի հասցնի վնասը և առավելագույնի հասցնի իր միջամտության դրական ազդեցությունը: Սույն հնարավորության առումով դիմողներից պահանջվում է տրամադրել կոնֆլիկտի զգայունության վերլուծություն այն համատեքստում, որում տեղի է ունենում առաջարկվող միջամտությունը/ծրագիրը, այդ թվում նաև մանրամասներ այն մասին, թե ինչպես է միջամտություն իրականացնողը(ները) կանխելու կամ մեղմելու միջամտության հնարավոր չծրագրված բացասական ազդեցությունը:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Յուրաքանչյուր ՔՀԿ կարող է ներկայացնել միայն մեկ ծրագիր-առաջարկ, իսկ կոնսորցիումով դիմելու պարագայում՝ ՔՀԿ-ն կարող է ներգրավվել միայն մեկ կոնսորցիումում:

Առաջարկը պետք է ներառի, բայց չսահմանափակվի հետևյալով.

- Դիմող կազմակերպության հակիրճ նկարագրություն, ներառյալ ոլորտում ունեցած փորձ (խնդրում ենք ներառել հղումներ, եթե առկա են)
- Պլատֆորմի նպատակ և թիրախային լսարան
- Ծառայության իրականացման ժամանակացույց
- Պլատֆորմի նկարագրություն (կառուցվածքը, գործառույթները, տեխնիկական մանրամասները)
- Համագործակցություն և ծառայության իրականացման մեջ ներգրավված այլ գործընկերների մասին
- Ռիսկերի կառավարման պլան
- Պլատֆորմի կայուն շահագործման պլան
- Բյուջե և բյուջեի նկարագրություն
- Հայտատու կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը։

Ընտրության չափանիշներ.

- Առաջարկները պետք է լինեն կենսունակ, նորարարական, ներառական, ազդեցիկ, կայուն և ծախսարդյունավետ:
- Հայտը պետք է ներկայացվի հայերեն կամ անգլերեն։

Խնդրում ենք հայտն ուղարկել Նիյր Իսթ Ֆաունդեյշնի կարիերայի էջին՝ https://neareast.bamboohr.com/careers/443։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թ․ փետրվարի 28-ը, ժամը՝ 18:00 (Երևանի ժամանակով):

Ուշացած հայտերը չեն ընդունվի։

Տեխնիկական բնույթի բոլոր հարցերը կարող եք ուղարկել ****@*************.** հասցեով՝ մինչև 2025թ. փետրվարի 25-ը:

Նշում.
- Ծառայության գումարը կազմում է մինչև 15․000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ
- Կընտրվի միայն մեկ հայտ
- Կապ կհաստատվի միայն ընտրության նախնական փուլն անցած կազմակերպության հետ
- Խրախուսվում են կոնսորցիումով հայտերը
- Նախատեսվող գումարը կարող է ուղղվել նոր հարթակի և հեռախոսային հավելվածի ստեղծմանը կամ արդեն իսկ գործող նմանատիպ հարթակի և հեռախոսային հավելվածի բարելավմանը
- Ակնկալվում է, որ հաղթող կազմակերպությունը կիրականացնի հարթակի հետագա գործարկումը՝ հիմնված ներկայացվող կայունության պլանի վրա։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 

Հայաստանյան ՔՀԿ-ներ

ԹԻՐԱԽԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ՝ 

Հայաստանյան ՔՀԿ-ներ

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 

«STRIVE» ծրագիրը նպատակ ունի բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացնում է NEF Բելգիան՝ գործընկերությամբ՝ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

The Near East Foundation (NEF) is a non-profit international development organization that has supported livelihoods recovery and community-based economic development in the Middle East, Africa, and Caucasus since 1915. NEF draws on local teams, experience, and partnerships in these regions to create community-led solutions to improve livelihoods and local governance among conflict and crisis-affected groups, while maintaining neutrality and ensuring inclusiveness in our approach. Working through a network of country offices and local partners, NEF currently has operations in ten countries: Armenia, Jordan, Lebanon, Iraq, Mali, Morocco, Palestine, Sudan, South Sudan, and Syria. Our programs are organised around three pillars: Inclusive Economic Development, Climate-resilient Development, and Stabilisation and Peacebuilding.