Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Կառավարչի Տեղակալ - Ավագ Վարկային Մասնագետ «Կոտայք» Մասնաճյուղում
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ EvocaBank
Վայր՝ Աբովյան, Կոտայքի մարզ, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 03 հոկտեմբերի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Էվոկաբանկը փնտրում է կառավարչի տեղակալ - ավագ վարկային մասնագետ «Կոտայք» մասնաճյուղում: Լավագույն թեկնածուն ձգտում է գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել հաճախորդների ներգրավում, ակտիվ վաճառք;
- Տրամադրել խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ (և՛ սպառողական, և՛ բիզնես վարկեր);
- Կատարել հայտերի ընդունում և վերլուծություն;
- Մասնաճյուղում ապահովել որակյալ ծառայությունների մատուցումը;
- Համագործակցել արտաքին գործընկերների հետ;
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել կառավարչի պարտականությունները;
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ և՛ սպառողական, և՛ բիզնես վարկերի ներգրավման ու վերլուծության ոլորտում;
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն;
- MS Word, MS Excel, ՀԾ-բանկ 4.0 ծրագրերի իմացություն;
- Հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
- Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Վերլուծական ճկուն միտք;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*****.** էլ. հասցեին` վերնագրում նշելով «Կառավարչի տեղակալ - ավագ վարկային մասնագետ Կոտայք մասնաճյուղում»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Միացի'ր Էվոկաբանկի թիմին և ստացի'ր.
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս;
- Ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Շարունակական կրթության և կարիերայի աճի անվերջ հնարավորություններ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Էվոկաբանկն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկն հատուկ ուշադրություն է դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը: Այն աշխատում է mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախևառաջ հաշվի է առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը: Աշխարհը թվային է դառնում և Էվոկաբանկը պատրաստ է դրան: