Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Կարողությունների Զարգացման Դրամաշնորհային Աջակցություն Ոլորտային Ասոցիացիաներին - Չեղարկված
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Cultivating New Frontiers in Agriculture (CNFA)
Վայր՝ Հայաստան, Հայաստան
Տևողություն՝ 12 ամիս
Մեկնարկը՝ 01 մարտի 2025թ
Դիմումների վերջնաժամկետ՝ 1 հունվարի 2025թ
Հայտարարության Կոդ՝ APS-2024/001-CAPBLD-for-Associations

ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 

Դրամաշնորհային ծրագիր

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 

Հայաստանում գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ասոցիացիաների ռազմավարական և գործառնական կարողությունների հզորացմանն ուղղված դրամաշնորհային ծրագիր

Հրապարակման ամսաթիվ՝ 9 օգոստոսի 2024թ
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ Շարունակական հիմունքներով 15 սեպտեմբերի 2024թ – 30 սեպտեմբերի 2025թ

ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը («ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր») հրապարակում է No. APS-2024/001-CAPBLD-for-Associations ծածկագրով Տարեկան ծրագրային հայտարարություն (ՏԾՀ)՝ իր գործունեությանն աջակցելուն ուղղված դրամաշնորհներ տրամադրելու նպատակով («Կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր»): Դրամաշնորհները կտրամադրվեն և կիրականացվեն դրամաշնորհները կարգավորող ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ կառավարության կանոնակարգերի, ինչպես նաև «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի դրամաշնորհների կառավարման ներքին քաղաքականության համաձայն:

«Կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի» միջոցով «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Հայաստանում գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ասոցիացիաների արտադրողականությունը: Հզորացնելով իրենց ներքին կազմակերպական կարողությունները, ասոցիացիաները կարող են էապես նպաստել ոլորտային համախմբվածությանը և մրցունակության բարձրացմանը:

Այս ՏԾՀ-ի թիրախն է բացահայտել գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ասոցիացիաները, որոնք ցանկանում են հզորացնել իրենց ռազմավարական և գործառնական կարողությունները: «Կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիրն» ուղղված է Հայաստանի տնտեսության այս առանցքային ոլորտների դիմակայունության և մրցունակության հզորացմանը՝ զինելով ասոցիացիաներին հմտություններով, գիտելիքներով և ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ են իրենց անդամներին արդյունավետորեն աջակցելու և գյուղատնտեսության, զբոսաշրջության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտների մրցունակությանը նպաստելու համար:

Այս ՏԾՀ-ի շրջանակներում «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից առանձին դրամաշնորհային նախագծերին տրամադրվող աջակցությունը նախատեսվում է նվազագույնը $20,000-ից մինչև առավելագույնը $70,000, ընդ որում դրամաշնորհները կտրամադրվեն համարժեք ՀՀ դրամով: Հայտատուի մասնակցային ներդրումը կազմելու է ներկայացված նախագծի ընդհանուր արժեքի նվազագույնը 10%, ընդ որում խրախուսվում են ավելի մեծ չափով ներդրումներ, որոնք գնահատման գործընթացում կհանգեցնեն ավելի բարձր միավորների: Իրավասու ծախսերը կազատվեն ՀՀ ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հարկազատման պաշտոնական նամակի շնորհիվ, որը կտրամադրվի դրամաշնորհառուներին պաշտոնական հաշվետվություն ներկայացնելու համար: Առանձին դրամաշնորհային նախագծերի իրականացման ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 ամիս՝ մեկնարկելով 2025թ. մարտի 1-ից հետո և ավարտվելով 2026թ. սեպտեմբերի 30-ից ոչ ուշ։

ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ 

Հայտատուները պետք է խստորեն պահպանեն սույն ՏԾՀ-ի պահանջները: Դրամաշնորհի հայտերը կարելի է ներկայացնել անգլերեն կամ հայերեն լեզվով։ Դրամաշնորհի հայտերն ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով և բացառապես Հավելված 1-8-ում ներկայացված ձևաչափով:

Սույն ՏԾՀ-ին առնչվող ցանկացած արձագանքի դեպքում խնդրում ենք նշել APS-2024/001-CAPBLD-for-Associations ծածկագիրը։ ՏԾՀ-ին առնչվող ցանկացած հարց պետք է ներկայացվի «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի Դրամաշնորհների կառավարման թիմին՝ ******@************.*** հասցեով: Հարցերը պետք է ներկայացնել գրավոր։ Հեռախոսազանգեր չեն ընդունվում։ Հարցերն ու պարզաբանման հարցումները, ինչպես նաև դրանց պատասխանները, որոնք, ըստ «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի հայեցողության, կարող են հետաքրքրել այլ հայտատուների, կտրամադրվեն սույն ՏԾՀ-ով հետաքրքրված և հայտեր ներկայացնելու ցանկություն հայտնած կառույցներին։ Միմիայն «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից տրված գրավոր պատասխանները կհամարվեն պաշտոնական և դերակատարում կունենան ՏԾՀ-ի գործընթացում ու հետագա գնահատման ընթացքում: «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կամ որևէ այլ կառույցի աշխատակցի տրամադրած ցանկացած բանավոր տեղեկություն չի կարող համարվել սույն ՏԾՀ-ի մասով որևէ հարցի պաշտոնական պատասխան։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Այս ՏԾՀ-ի վերջնաժամկետն է 2025թ. սեպտեմբերի 30-ը, որի շրջանակներում ներկայացված հայտերը կուսումնասիրվեն շարունակական հիմունքներով՝ սահմանված ժամկետների համաձայն, իսկ դրամաշնորհային նախագծերը կհաստատվեն՝ կախված միջոցների առկայությունից: Վաղաժամ հայտեր ներկայացնելը խրախուսվում է՝ մեծացնելով հայտերի դիտարկման հավանականությունը նախքան հատկացված միջոցների սպառվելը։ Հայտադիմումը և ցանկացած անհրաժեշտ օժանդակ փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև շարունակական հիմունքներով սահմանված պարբերական ժամկետները՝
- 15 սեպտեմբերի 2024թ
- 1 հունվարի 2025թ
- 1 ապրիլի 2025թ
- 1 հուլիսի 2025թ
- 30 սեպտեմբերի 2025թ

Ցանկացած պարբերական ժամկետից հետո ստացված հայտերը պատշաճ կերպով կուսումնասիրվեն հաջորդ ժամկետին ընդառաջ հավաքագրվող հայտերի խմբում: Հայտատուներն ազատ են իրենց հայեցողությամբ ընտրել ցանկացած ժամկետ:

Էլեկտրոնային հայտերը պետք է ներկայացնել «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի Դրամաշնորհների կառավարման թիմին՝ ******@************.*** հասցեով, ընդ որում «APS-2024/001-CAPBLD-for-Associations» ծածկագիրը և հայտ ներկայացնող ասոցիացիայի անվանումը պետք է նշել էլ․նամակի վերնագրում։ «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի Դրամաշնորհների կառավարման թիմը պատասխան նամակով կհաստատի հայտն ստանալու փաստը։ Հայտերը կընդունվեն միայն այն դեպքում, եթե ողջ տեղեկատվությունը տրամադրվի սույն ՏԾՀ-ի պահանջների ձևաչափով: Դրամաշնորհի հայտի փաթեթը պետք է ներառի.
- Դրամաշնորհի հայտաձև (Հավելված 1) և Հավելվածներ 2-8, ներառյալ՝
- Ասոցիացիայի պետական գրանցման (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի) վկայականի գունավոր սկան և իրական շահառու/ սեփականատեր(ներ)ի մասին պաշտոնական հայտարարագիր։

Դրամաշնորհային հայտի հայերեն և անգլերեն լեզուներով Հավելված 1-8 ձևանմուշները կարող եք ներբեռնել https://www.cnfa.org/economic-foundations-grant-portal/ կայքէջից։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 

Այս ՏԾՀ-ի շրջանակներում հայտադիմում ներկայացնող հայտատուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գրանցված իրավաբանական անձ և ներկայացնեն գրանցման փաստաթղթեր՝ որպես դրամաշնորհային միջոցներ ստանալու նախապայման: Այս ՏԾՀ-ի շրջանակներում իրավասու են հետևյալ հայտատուները՝
- Հանրային ոչ կառավարական հաստատություն (օրինակ՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ),
- Ոչ առևտրային կազմակերպություն։

Հայտատուները կհամարվեն դրամաշնորհ ստանալու համար իրավասու, եթե համապատասխանեն իրավասության հետևյալ չափանիշներին՝
- Հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գրանցված իրավաբանական անձ։
- Ունենալ առնվազն մեկ տարվա գործունեության պատմություն:
- Ցուցադրել, որ դրամաշնորհից ստացված օգուտները դրական ազդեցություն կունենան շուկայական համակարգի այլ դերակատարների վրա, մասնավորապես՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության և/կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
- Պարտավորվել պահպանել բարձր էթիկական չափանիշներ, ներառյալ բիզնես գործարքների թափանցիկությունը և գրառումների պահպանումը:
- Ըստ պահանջի պատրաստ լինել անկախ ֆինանսական վերանայման և գնահատման։
- Ցուցադրել կարողություն և/կամ պատրաստակամություն՝ սովորելու, թե ինչպես պահպանել գործնական, ֆինանսական և տեխնիկական գրառումները՝ ձեռագիր կամ էլեկտրոնային եղանակով:
- Համաձայնել պահպանել ընդունելի բնապահպանական չափանիշները և ներկայացնել տեղեկատվություն հավանական բնապահպանական ռիսկերի և դրանց մեղմման միջոցառումների վերաբերյալ: Բացասական բնապահպանական գնահատականը կարող է որակազրկման պայման լինել։
- Իրավասու լինել ստանալու ԱՄՆ կառավարության միջոցներ, ներառյալ գրանցումը www.SAM.gov կայքում:
- Ունենալ բարվոք կարգավիճակ բոլոր կիրառելի հարկերի և ՀՀ կառավարության կողմից այլ իրավական պարտավորությունների առումով:
- Տրամադրել նախագծի ընդհանուր արժեքի նվազագույն պահանջվող տոկոսը, ընդ որում խրախուսվում են ավելի մեծ չափով ներդրումներ, որոնք գնահատման գործընթացում կհանգեցնեն ավելի բարձր միավորների։
- Ընդհանուր գնահատման սանդղակի համաձայն հավաքել առնվազն 70 միավոր, որպեսզի դիտարկվի ստուգայց կատարելու գործողությունը։
- Անցնել նախնական գնահատում: «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը կարող է ստուգայցեր իրականացնել՝ ստուգելու հայտերում ներկայացված տեղեկատվությունը, գնահատելու առաջարկվող նախագծի տեղանքը, կատարել նախնական բնապահպանական գնահատում, իրականացնել նախնական գնահատում կամ վավերացնել նախնական գնահատման արդյունքները՝ գնահատելու հայտատուի հիմնական գործառնական, վարչական և ֆինանսական կարողությունները և համոզվելու, որ ընտրված հայտատուները կարող են հետևել դրամաշնորհների կառավարման պարզագույն լավագույն փորձին և ընթացակարգերին:
- Ներկայացնել բոլոր պարտադիր փաստաթղթերը նախքան ՏԾՀ-ով նախատեսված վերջնաժամկետը:

Թեև «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը կուսումնասիրի բոլոր հայտերը, հավանական դրամաշնորհառուներին ընտրելիս առաջնահերթությունը կտրվի այն կառույցների նախագծերին, որոնք մասնագիտական կապ ունեն գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների հետ, ներգրավում են խոցելի խմբերին, ներառյալ կանանց, երիտասարդներին և մարգինալացված խմբերին, և ցուցադրում են բիզնեսի աճի իրատեսական ներուժը (ծառայությունների ընդլայնված պորտֆել, անդամների ընդլայնված ցանց, նոր կայուն աշխատատեղերի ստեղծում և այլն):

Այն դեպքում, երբ հաջողված հայտը ներառում է գործընկերություն, «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը դրամաշնորհային պայմանագիր կկնքի միայն մեկ տեղական գրանցված գործընկերոջ հետ՝ որպես դրամաշնորհի համար պատասխանատու/պարտավորություն կրող սուբյեկտ:

ԹԻՐԱԽԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ՝ 

Հայաստանում գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ասոցիացիաներ

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 

ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) 5-ամյա ծրագիր է, որն իրականացվում է CNFA-ի կողմից, տես ավելին https://cnfa.org/usaid-economic-foundations-for-a-resilient-armenia-activity-grants-portal/ կայքէջում: «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի հիմնական նպատակն է ներդնել նորարարական, կայուն և ընդլայնման ենթակա լուծումներ և զարգացնել Հայաստանի կառավարության, արդյունաբերության, վարկատուների և ներդրողների կարողությունները՝ խթանելու գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ձեռնարկությունների աճն ու մրցունակությունը, դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության դիմակայունությանը։

«Կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի» միջոցով «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը մտադիր է բարելավել և զարգացնել ոլորտային մրցունակությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների թիրախային ոլորտներում և նպատակ ունի բարձրացնել նշված ոլորտներում գործող ասոցիացիաների արտադրողականությունը՝ այդպիսով նպաստելով Հայաստանի տնտեսության դիմակայունությանը։ Հզորացնելով իրենց ներքին կազմակերպական կարողությունները, ասոցիացիաները կարող են էապես նպաստել ոլորտային համախմբվածությանը և մրցունակության բարձրացմանը: Ասոցիացիաների բարելավված արտադրողականությունն ու կարողությունները կհզորացնեն նրանց ունակությունը ոչ միայն ապահովելու ավելի լավ անդամակցական ծառայություններ և օգնելու անդամներին դիվերսիֆիկացնել արտահանումն ու բարելավել արտադրողականությունը, այլև կազմակերպել կոլեկտիվ գործողություններ և համագործակցել Հայաստանի կառավարության հետ: Ինստիտուցիոնալ դրամաշնորհներ ստանալու իրավասու ասոցիացիաները կօգտագործեն այդ միջոցները՝ հզորացնելու ներքին կազմակերպական կարողությունները, խթանելու տվյալների հավաքագրումը, ներգրավվելու և աջակցելու տվյալահեն ու ապացուցողական շահերի պաշտպանությանը, հեշտացնելու և կիրառելու պետություն-մասնավոր երկխոսությունները և անդամներին առաջարկելու տարատեսակ ծառայություններ, ինչպիսիք են մասնակցություն առևտրային տոնավաճառների, արդյունաբերության և բիզնես-բիզնես (B2B) միջոցառումներ, տեխնիկական վերապատրաստում, ճանաչողական (FAM) այցեր, գնորդների այցեր և ուսումնական շրջագայություններ՝ ի վերջո հասնելու հետևյալ նպատակներից մեկին կամ մի քանիսին.
- Կարողությունների զարգացում. բարելավել ոլորտային ասոցիացիաների ղեկավարման, կառավարման և գործառնական արդյունավետությունը կարողությունների զարգացման աշխատաժողովների և վերապատրաստման դասընթացների միջոցով:
- Ռազմավարական պլանավորում և զարգացում. աջակցել ասոցիացիաներին ռազմավարական և գործառնական պլանների մշակման և իրականացման գործում, որոնք համահունչ են ոլորտի կարիքներին և ազգային տնտեսական առաջնահերթություններին:
- Անդամակցական ծառայություններ և ներգրավվածություն. ամրապնդել ասոցիացիաների՝ իրենց անդամներին արժեքավոր ծառայություններ մատուցելու կարողությունը, ներառյալ գործարար կապեր ստեղծելու հնարավորությունները:
- Շահերի պաշտպանություն և ազդեցություն քաղաքականության վրա. զինել ասոցիացիաներին հմտություններով և գործիքներով, որոնք անհրաժեշտ են արդյունավետորեն պաշտպանելու քաղաքականության այնպիսի փոփոխությունները, որոնք օգտակար են իրենց ոլորտներին:
- Կայունություն և ֆինանսական կառավարում. ներդնել տեխնոլոգիաների արդիականացման և թվային վերափոխման նախագծեր, բարելավել ֆինանսական պլանավորումը, ֆոնդահայթայթումը, միջոցառումների կազմակերպումը՝ թիրախավորելով ոլորտի հիմնական իրադարձու-թյունները, ինչպես նաև եկամուտ գեներացնող հնարավորությունները՝ երկարաժամկետ կայունություն ապահովելու համար:

Մրցույթի աշխարհագրական ծածկույթ. հայտատուները պետք է լինեն պաշտոնապես գրանցված ոլորտային ասոցիացիաներ, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում և «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի՝ գյուղատնտեսության և/կամ զբոսաշրջության և/կամ բարձր տեխնոլոգիաների թիրախային ոլորտներում, կամ եթե ասոցիացիաների գործունեությունը վերաբերում է և/կամ ազդում է թիրախային ոլորտների վրա:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Cultivating New Frontiers in Agriculture (CNFA), an international development organization, specializes in designing sustainable, market led agricultural initiatives. We build strong local and global partnerships, incorporate innovative approaches into our programs, and foster inclusive development to offer enhanced opportunities to under-served groups. Since 1985, CNFA has managed more than $600 million in donor funded agriculture development programs and has worked in 46 countries across the world in Africa, Eastern Europe, Latin America and the Caribbean, the Middle East, and Central Asia.