Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Կենտրոնական Լաբորատորիայի Վարիչի Տեղակալ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Երևանի Գարեջուր
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 29 Հուլիսի 2025

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Երևանյան գարեջուր» ՓԲԸ-ն հրավիրում է իր թիմում համալրելու Կենտրոնական լաբորատորիայի վարիչի տեղակալի պաշտոնը։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Լաբորատոր վերլուծությունների և փորձարկումների կազմակերպում և վերահսկում;
- Որակի ստանդարտների և հիգիենիկ նորմերի պահպանում;
- Լաբորատորիայի ղեկավարում` բաժնի ղեկավարի բացակայության դեպքում;
- Հաշվետվությունների պատրաստում, արդյունքների վերլուծություն և մեկնաբանություն;
- Համագործակցություն արտադրության և վերահսկող բաժինների հետ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն քիմիայի, կենսաքիմիայի կամ սննդարդյունաբերության բնագավառում;
- Առնվազն 3-5 տարվա ղեկավարման փորձ լաբորատորիայում;
- Լաբորատոր վերլուծության մեթոդների և համապատասխան նորմատիվ դաշտի իմացություն (ՀՍՏ, ISO, GMP և այլն);
- Ժամանակակից լաբորատոր սարքավորումների կիրառման կարողություն;
- Ռուսերենի և մասնագիտական տերմինաբանության լավ իմացություն;
- Համակարգչային հմտություններ (MS Office, էլեկտրոնային բազաներ, LIMS և այլն);
- Պատասխանատվության զգացում, կազմակերպվածություն, թիմային աշխատանքում ներգրավվելու ունակություն:


Լրացուցիչ հմտություններ և հատկություններ՝
- Ղեկավարման և կազմակերպչական ունակություններ;
- Որակի վերահսկման և ռիսկերի գնահատման հմտություններ;
- Սթրեսակայունություն և մանրամասնություններին ուշադրություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (հայերեն) ***@************.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Կենտրոնական Լաբորատորիայի Վարիչի Տեղակալ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԹԻՐԱԽԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ՝ 

Լրացուցիչ տեղեկատվություն՝ Դիտարկվում են տարբեր քաղաքացիություն ունեցող թեկնածուներ: