Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Խմբագիր/ Թարգմանիչ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Father and Son Yeremyans LLC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 05 օգոստոսի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Երեմյան Փրոջեքթսը փնտրում է Խմբագիր/ թարգմանչի, ով կհամալրի իրենց թիմը։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Պատասխանատու լինել հայերեն, անգլերեն և ռուսերեն հրապարակումների բովանդակության և բարձր որակի համար;
- Իրականացնել խմբագրական և սրբագրական աշխատանքներ հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով;
- Ստուգել ընկերության անունից հրապարակվող տեքստային նյութերի փաստային, քերականական, ուղղագրական, ոճական ճշգրտությունը;
- Վարել նամակագրություն հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով սոցիալական մեդիա հարթակներում;
- Կատարել այլ խմբագրական աշխատանքներ՝ ըստ անհրաժեշտության;
- Մասնակցել թիմում ծրագրման, կազմակերպչական զարգացման աշխատանքներին։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Մագիստրոսի կամ համարժեք կոչում` լրագրության, լեզուների կամ հարակից այլ ոլորտում;
- Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ;
- Գրելու, խմբագրելու հմտություններ;
- Գրասենյակային ծրագրերի հետ աշխատելու, համակարգչային գերազանց հմտություններ;
- Սեղմ վերջնաժամկետներով, դինամիկ, փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել **@****************.*** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Խմբագիր/ Թարգմանիչ»։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Երեմյան Փրոջեքթսը ներկայացնում է «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ: Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ http://yeremyanproject.com/ :