Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Խնդրահարույց Պարտքերի Հեռահար Հավաքագրման Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Softconstruct
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Մշտական
Դիմումների վերջնաժամկետ՝ 15 մարտի, 2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

ՍոֆթԿոնստրակտ ընկերությունը փնտրում է փորձառու մասնագետի, որը հաղորդակցման տարբեր միջոցներ կիրառելով կապ կհաստատի պարտատերերի հետ և համապատասխան հաշվետվություններ կներկայացնի ղեկավարությանը։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կապ հաստատել հաճախորդների հետ` տեղեկացնելու և/ կամ հիշեցնելու իրենց պարտքի հերթական վճարման մասին;
- Կապ հաստատել ժամկետանց հաճախորդների հետ, պարզել հետվճարման ուշացման պատճառները, վերլուծել պարտապանի տարբեր հնարավորությունները;
- Կազմել և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ բոլոր ժամկետանց պարտապանների վերաբերյալ;
- Իրականացնել հիմնական պարտականությունների հետ փոխկապակցված այլ հանձնարարականներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական, իրավաբանական կամ այլ հարակից ոլորտներում;
- Նախընտրելի է փորձ խնդրահարույց հաճախորդների սպասարկման ոլորտում;
- Ժամկետանց հաճախորդների հետ աշխատելու ունակություն և պատրաստակամություն;
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների արդյունավետ լուծման ունակություններ;
- Բարձր սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում;
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ;
- Վերլուծական մտածողություն;
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (Excel, Word);
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն; թուրքերենի լավ իմացությունը ցանկալի է:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Դիմելու համար խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը ուղարկել **@************.*** էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագիր դաշտում նշելով հաստիքի անվանումը ("Խնդրահարույց Պարտքերի Հեռահար Հավաքագրման Մասնագետ")։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

ՍոֆթԿոնստրակտ ՍՊԸ հիմնադրվել է Բադալյան եղբայրների կողմից 2010 թվականին ՏՏ մի շարք ոլորտների համար: Ընկերությունը ստեղծել է այնպիսի բրենդեր, ինչպիսիք են FeedConstruct- ը և այլն: Անկախ ապրանքանիշ լինելով հանդերձ՝ դրանք բոլորը կազմում են ՍոֆթԿոնստրակտ մեծ ընտանիքը: Այս պահին ՍոֆթԿոնստրակտը ունի ավելի քան 2000 աշխատակից, 10+ ապրանքային նշաններ և մի շարք մասնաճյուղեր, որոնք գործում են ամբողջ աշխարհում: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ https://softconstruct.com// :