Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Խնդրահարույց Վարկերի Վերադարձման Մասնագետ Երևանում
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ EvocaBank
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Մշտական
Դիմումների վերջնաժամկետ՝ 10 հունիսի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Էվոկաբանկը փնտրում է Խնդրահարույց վարկերի վերադարձման մասնագետ Երևանում:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վարկային պարտավորությունների կատարման նպատակով կապ հաստատել և բանակցել հաճախորդների հետ;
- Այցելել խնդրահարույց հաճախորդներին` ըստ հասցեների;
- Հաճախորդների հետ հետադարձ կապ պահպանել և անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել;
- Իրականացնել հաճախորդների վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված այլ միջոցառումներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում, ԴԱՀԿ ծառայությունում, իրավապահ մարմիններում կամ անվտանգության ոլորտում;
- Հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ;
- Ստրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն;
- Ֆիզիկական պատրաստվածություն;
- Վարորդական իրավունքի և սեփական ավտոմեքենայի առկայություն;
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*****.** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով «Խնդրահարույց վարկերի վերադարձման մասնագետ Երևանում»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային, առավելություններով լի փաթեթ:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Էվոկաբանկն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը: Աշխատում է mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս նախևառաջ հաշվի առնելով դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը: Աշխարհը թվային է դառնում, և Էվոկաբանկը պատրաստ է դրան: Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ www.evocabank.am: