Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Խորհրդատվական Ծառայություններ՝ Էլեկտրոնային Նոտարական Համակարգի Իրավական Մեխանիզմի Մշակման և Նախագծման Համար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ PSMP4 under the Office of the Prime Minister of the Republic of Armenia
Վայր՝ Yerevan, Հայաստան
Տևողություն՝ Իրականացման ժամկետը մոտ 12 ամիս, որից հետո խորհրդատուն պետք է ապահովի իրավական շարունակական աջակցություն՝ ՏՏ համակարգի մշակման գործընթացում իրավական համապատասխանեցման նպատակով:
Դիմումների վերջնաժամկետ՝ 15 Aug 2025
Հայտարարության Կոդ՝ PSMP4-CQS-1.2.5

ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 

Խորհրդատվական ընկերության ընտրությունը կիրականացվի «Գնումների կանոնակարգեր»-ում սահմանված «Խորհրդատուների որակավորում ընտրության» մեթոդի ընթացակարգերի համաձայն:

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 

Առաջադրանքի հիմնական նպատակն է էլեկտրոնային նոտարական համակարգի ներդրման համար իրավական շրջանակ մշակելու և ներկայացնելու հարցում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը աջակցություն ցուցաբերելը: Շրջանակը նախատեսում է իրավական կարգավորումների համապատասխանեցում թվայնացման նպատակներին, տեխնիկական և իրավական շահառուների միջև արդյունավետ համակարգման ապահովում և նոտարական ծառայությունների արդյունավետության և դրանց հասանելիության ապահովում՝ թվային գործիքների ինտեգրման միջոցով:

Հանձնարարականի մանրամասն «Տեխնիկական առաջադրանք»-ը ներկայացված է ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈւԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐԻՆ կից՝ Հավելված Ա-ում։

ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ 

Այս հանձնարարականն իրականացնելու համար նախատեսվում է վարձել խորհրդատվական ընկերություն (հետայսու՝ «Խորհրդատու»):

ՀՀ Վարչապետի աշխատակազմը հրավիրում է ընտրվելու իրավունք ունեցող/իրավասու (eligible) խորհրդատվական ընկերություններին (Խորհրդատուներ) Ծառայության մատուցման վերաբերյալ արտահայտելու իրենց հետաքրքրությունը:

Հետաքրքրված Խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկություններ` ցույց տալով, որ վերոնշյալ Ծառայությունների մատուցման համար իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձ:

Խորհրդատուի որակավորման պահանջները.

• Առնվազն 3 տարվա ակնառու փորձ իրավական բարեփոխումների, օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի մշակման եւ (կամ) պետական հատվածի արդիականացման ոլորտներում, այդ թվում՝ իրավական վերլուծությունների պատրաստման եւ օրենքների եւ կանոնակարգերի մշակման փորձ:

• Իրավական բարեփոխումների, քաղաքականության մշակման կամ ինստիտուցիոնալ արդիականացման նախաձեռնությունների միջոցով կառավարական ծառայությունների, ինչպիսիք ենէլեկտրոնային կառավարման, էլեկտրոնային նոտարական համակարգի կամ այլ փոխկապակցված ոլորտների, թվային փոխակերպմանն աջակցելու ապացուցված փորձ:

• Հայեցակարգերի մշակման, իրավական վերլուծությունների պատրաստման եւ օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի կազմման ապացուցված փորձ:

• Վերջին 5 տարիների ընթացքում նույն բնույթի, մասշտաբի եւ բարդության առնվազն երկու (2) առաջադրանքի հաջող կատարում. նախընտրելի է, որ դրանք ֆինանսավորվեն միջազգային կազմակերպությունների (օրինակ՝ Համաշխարհային բանկի, ՄԱԶԾ-ի, ԵՄ-ի կամ այլ կազմակերպությունների) կողմից:

Ծանոթագրություն. Ներկայացված ամբողջ փորձը պետք է հիմնավորված լինի փաստաթղթային ապացույցներով, այդ թվում՝ համապատասխան առաջադրանքների ցանկով, որում նշվում է ծրագրի անվանումը, պատվիրատուն, տարին, տեւողությունը, խորհրդատուի դերը, ծառայությունների շրջանակը եւ ֆինանսավորման աղբյուրը: Առնվազն երկու առաջադրանք պետք է իրենց բնույթով, մասշտաբով եւ բարդությամբ համադրելի լինեն: Պետք է ներկայացվեն օժանդակ փաստաթղթեր՝ պայմանագրեր, վերջնաարդյունքներ, երաշխավորագրեր կամ ավարտական վկայականներ/ակտեր:

Խորհրդատվություն իրականացնող ընկերությունը ծառայությունների արդյունավետ մատուցման համար պետք է բավարար ռեսուրսներ եւ կարողություններ ունենա, այդ թվում՝ առաջադրանքի իրականացման համար անհրաժեշտ որակավորված անձնակազմ, տեխնիկական սարքավորումներ եւ գործառնական աջակցություն:

Խորհրդատուի հիմնական անձնակազմը/ փորձագետները չեն գնահատվելու այս փուլում:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրվածության հայտերը պետք է գրավոր ձևով ներկայացվեն ներքոնշյալ հասցեով (անձամբ, փոստով կամ էլ-հասցեով) մինչև 2025թ. օգոստոսի 15-ը, ժ. 18:00 (տեղական ժամանակով):

Խորհրդատուները՝ իրենց որակավորումը բարելավելու համար կարող են միավորվել այլ ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների տեսքով կամ որպես ենթախորհրդատուներ՝ հստակորեն նշելով միավորման ձևը: Համատեղ ձեռնարկության պարագայում բոլոր գործընկերները համատեղ և համապարտ պարտավորություն են կրում ամբողջ պայմանագրի իրականացման համար:

Խորհրդատվական ընկերության ընտրությունը կիրականացվի «Գնումների կանոնակարգեր»-ում սահմանված «Խորհրդատուների որակավորում ընտրության» մեթոդի ընթացակարգերի համաձայն:

Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ներքոնշյալ հասցեով հետևյալ աշխատանքային ժամերին` 09:00-ից մինչ 18:00-ը:


պրն.Ահարոն Մկրտչյան
«Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» (ՊՀԱԾ 4) ղեկավար
ՀՀ, ք. Երևան 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական Տուն 1 (1-ին հարկ, 115, 117 սենյակ)
հեռ. (+374 10) 515931
էլ. Փոստ. ****@****.**

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է 2020թ. նոյեմբերի ՀԲ գնումների կարգավորումները IPF վարկառուների համար (Գնումների ուղեցույց՝ չորրորդ հրապարակում) Բաժին III, պարագրաֆ 3.14, 3.16, և 3.17, որտեղ սահմանված է շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային բանկի քաղաքականությանը:

ԹԻՐԱԽԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ՝ 

Բոլոր ընտրվելու իրավունք ունեցող/իրավասու (eligible) խորհրդատվական ընկերություններին (Խորհրդատուներ) հրավիրվում են մրցույթին մասնակցելու։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Հայտերի ներկայացման հրավերի ամբողջական հայտարարությունը և «Տեխնիկական առաջադրանք»-ը ներկայացված է կից ֆայլում։

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) ֆինանսավորում է ստացել Համաշխարհային բանկից` Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (ՊՀԱԾ4) իրականացման համար, և մտադիր է հատկացվող միջոցների մի մասը ծախսել սույն տեխնիկական առաջադրանքում նկարագրված խորհրդատվական ծառայությունների մատուցման համար:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ FULL REOI&TOR - REOI with TOR-E-notary-PSMP4-010825.pdf

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Attachments: SPN, RFP, AMENDMENT 1 TO RFP