Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Խորհրդատու-վաճառող
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Haf-Haf
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Երկարաժամկետ
Մեկնարկը՝ Շտապ
Դիմումների վերջնաժամկետ՝ 26 նոյեմբերի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Հաֆ-Հաֆ» կենդանաբանական խանութների ցանցը փնտրում է խորհրդատու-վաճառող իր թիմին միանալու համար: Խորհրդատու-վաճառողի պարտականությունները ներառում են հաճախորդների սպասարկում, կենդանիների խնամք, ապրանքների ընդունում և տեղադրում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Աշխատանքային փորձը պարտադիր չէ;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Պատասխանատվության զգացում, կարգապահություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են զանգահարել +374 99981819 հեռախոսահամարով:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

90,000 ՀՀ դրամ (առանց հարկերի) փորձաշրջանի ընթացքում, այնուհետև աշխատավարձի բարձրացում մինչև 140,000 դրամ:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Հաֆ-Հաֆ» առաջին խանութը բացվել է 2011 թվականին, այս պահին գործում է արդեն 5 խանութ քաղաքի տարբեր անկյուններում, որտեղ առկա է ամեն ինչ ընտանի կենդանիների համար։ Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ http://www.haf-haf.am/am/: